Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով և նշել, որ «Քրիստոսով հալչում են մեղքերը, փարատվում են հուսահատությունները, վախը դառնում է քաջալերություն, թշնամանքը՝ եղբայրասիրություն, բանսարկությունն ու զրպարտությունը՝ ուղղամտություն ու ճշմարտախոսություն, և դժվարությունների ու վշտերի մեջ ծագում է Սուրբ Ծննդյան լույսը՝ բերելով նոր աշխարհի, նոր կյանքի հույսն ու տեսլականը»։ Այս մասին տեղեկացանք «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի էջից։

Պատգամում նշված է.  

«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Երբ ժամանակը լրումին հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն,
... որպեսզի մենք որդեգրություն ընդունենք» (Գաղ. Դ. 4-5):

Սիրելի հավատավոր, բարեպաշտ ժողովուրդ,
Առ Աստված փառաբանությունը Մեր սրտում՝ ողջունում ենք ձեզ Քրիստոսի Սուրբ Ծննդյան կենսաբեր ավետիսով. «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ»: Փրկչի Սուրբ Ծննդյան տոնը քրիստոնյա ողջ աշխարհին խնդություն ու բերկրանք է բերում: Այսօր մեր սրտերում ու հոգիներում այդ ուրախությունն է թևածում, որով համախմբվել ենք օրհնաբանելու Մանուկ Հիսուսի Սուրբ Ծնունդը, նորոգվելու Քրիստոսի պարգևած կենարար շնորհներով:

«Երբ ժամանակը լրումին հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն, ...որպեսզի մենք որդեգրություն ընդունենք»,- ասում է առաքյալը: Մարդկային մտքի համար դժվար ընկալելի է, թե ինչպես կարող է անսահման Աստված սահմանավորվել, Արարիչն Աստված արարված մարդու կերպարանք առնել: Մեր պատմահայր Սուրբ Մովսես Խորենացին Քրիստոսի Սուրբ Ծննդյան այս հրաշազարդ իրողությունը իր գեղեցկահյուս շարականում կոչում է «Խորհուրդ մեծ և սքանչելի»: «Երկնքի ու երկրի համար անպարփակելին,- ասում է նա,- խանձարուրով պատվեց... և սուրբ այրի մեջ բազմեց»: Սուրբ Ծննդյան սքանչելախորհուրդ այս իրողությունը, արդարև, հավատքով է ըմբռնելի, ինչպես հավատքով են տեսանելի Աստծո բարերար խնամքն ու գործերը, և զգալի՝ Տիրոջ կենարար ներկայությունն ու ներգործությունը: Այսօր մենք հավատքով հովիվների հետ ականջալուր ենք հրեշտակների ավետաբեր օրհներգությանը: Արևելքից ժամանած մոգերի հետ հավատքով տեսնում ենք քարայրում ապաստան գտած Սուրբ Ընտանիքին և խոնարհվում նորածին Հիսուսի առջև, Ով եկավ, ինչպես և առաքյալն է վկայում, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք:

Քրիստոսի Ծնունդը շնորհ է արժևորելու մարդկային կյանքը, դարձնելու նոր սկիզբ, նոր ճանապարհ դեպի աստվածճանաչողություն, դեպի Աստծուն որդեգրություն: Քրիստոսի Ծնունդը անզուգական սիրո, անսահման մարդասիրության վկայություն է: Սեր, որը զոհաբերվող է, ամբողջանվեր, որով Մեծազոր Աստված Իր բարձրությունից խոնարհվեց, Տեր լինելով ծառայի կերպարանք առավ, որպեսզի մարդկային կյանքը առաջնորդի փրկության, երկնքի արքայության, որպեսզի մաքրագործվեն ու վեհանան մարդկանց զգացումներն ու մտածումները, արդար ու բարի լինեն գործերը: Եկեղեցու սուրբ հայրերից Հովհան Ոսկեբերանը ուսուցանում է, որ Աստծուն որդեգրությունը մարդու նորոգությունն է: Ներքին վերափոխման, հոգևոր վերածննդի այդ շնորհն ու զորությունն է բերում Փրկիչ մեր Տերը: Քրիստոսով հալչում են մեղքերը, փարատվում են հուսահատությունները, վախը դառնում է քաջալերություն, թշնամանքը՝ եղբայրասիրություն, բանսարկությունն ու զրպարտությունը՝ ուղղամտություն ու ճշմարտախոսություն, և դժվարությունների ու վշտերի մեջ ծագում է Սուրբ Ծննդյան լույսը՝ բերելով նոր աշխարհի, նոր կյանքի հույսն ու տեսլականը:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Սուրբ Ծննդյան այս հոգենորոգ օրը Մենք ցավ ի սիրտ պիտի անդրադառնանք նաև, որ ժամանակակից կյանքի բազմահոս, հակասական զարգացումներում, աշխարհիկացման, համահարթեցման հոսանքներում, մրցակցության անհոգի վազքերում, հաղորդակցության նոր հնարավորությունների ահռելի տարածքներում հաճախ կորսվում է Քրիստոսի Ծննդյան պատգամը: Քարոզվում են իրական արժեքների վտանգավոր նմանակումներ՝ պարպված աստվածսիրության ու մարդասիրության ճշմարիտ գաղափարներից և կառուցված ազատության ու իրավունքների սխալ ընկալումների ու մեկնաբանությունների վրա: Կանգնած ժամանակների այս նոր իրողությունների ու փոփոխությունների հանդիման՝ մենք ամուր պիտի մնանք ի Քրիստոս մեր հավատքի մեջ, վերարժևորելով մեր անցյալը, ընտրելով նորոգությունն ու որդեգրությունը: Հավատավոր մեր ժողովրդի ներկայությունը եկեղեցիներում աղոթական ու նվիրական զգացումներով, հոգևոր խոնարհումը Մանուկ Հիսուսի սնարի առջև՝ մեր համընդհանուր պատասխանն է Քրիստոսով ապրելու, Քրիստոսով նորոգվելու, Քրիստոսով հարատևելու աստվածային կանչին: Մենք՝ իբրև քրիստոնյա ժողովուրդ, Քրիստոսի Ծննդյան շնորհառատ այս օրը վերստին ամրապնդվում ենք հաստատակամությամբ, որ առավել վճռական պիտի լինենք քրիստոնեական մեր ինքնության վկայության մեջ, ազգային մեր կյանքը կառուցենք սիրո, համերաշխության հիմերի վրա, միաբանված լինենք մեր հոգևոր արժեքներով, մեր հավատքով, մեր սրբազան հայրենիքի, մեր Սուրբ Եկեղեցու շուրջ: Քրիստոս Իր Սուրբ Ծնունդով ուղենշեց միմյանց ու Աստծո հետ միավորված մնալու մեր ճանապարհը: Ընթանանք այդ ճանապարհով՝ նորոգ բարեզարդելով մեր կյանքը, կյանքը մեր հայրենիքի և մեր ժողովրդի:

Այս մաղթանքով և Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսով ողջունում ենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, մեր Սուրբ Եկեղեցու ուխտապահ ողջ հոգևոր դասին: Ի Քրիստոս եղբայրական սիրով Մեր ողջույնն ենք հղում քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին և հավատավոր իրենց հոտին: Հայրապետական օրհնությամբ ողջունում և Մեր բարեմաղթանքներն ենք բերում Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Արմեն Սարգսյանին և Սրբազան Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիար Նիկոլ Փաշինյանին՝ իր մեծազնիվ տիկնոջ հետ: Ողջույն ենք հղում Արցախի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին և հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր օրհնությունն ու սերն ենք բերում ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին:

Սուրբ Ծննդյան շնորհառատ այս օրը, սիրելի հավատավոր զավակներ Մեր, միասնաբար աղոթենք մեր Փրկչին Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի խոսքերով. «Նորոգող հնութեանց, նորոգեա եւ զիս, նորոգ զարդարեա»: Հայցենք միասնաբար, որ նորոգության երկնային պարգևները բարեփոխեն աշխարհը համայն, բարօրությամբ շենանա ժողովուրդների ու պետությունների կյանքը, և Աստծո Սուրբ Աջի պահպանությունը միշտ հովանի լինի մեր հայրենիքին, հայրենյաց մեր հերոս պաշտպաններին, Մերձավոր Արևելքում և այլուր դժվարությունների դիմագրավող մեր քույրերին ու եղբայրներին, աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին: Թող Փրկչի կենսանորոգ շնորհներով ու երկնառաք բարիքներով զարդարված լինեն ամենքիդ կյանքն ու ընտանեկան հարկերը, և հանապազ ձեզ հետ՝ Աստծո պահպանությունն ու օրհնությունները:

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,
Ձեզ և մեզ մեծ աւետիս»։

«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупции
Самое популярное