Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դեռեւս կիրառության մեջ են կարծրատիպային, վիրավորական եզրույթներ». ՀՔԱՎ զեկույցը վերջին 2 զորակոչերի վերաբերյալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2018 թ. ձմեռային և 2019 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին զեկույցը: 

Զեկույցում տեղ են գտել այն համակարգային խնդիրները, որոնք թե´ նախկինում, թե´ այժմ հանգեցնում են զորակոչիկների իրավունքների խախտմանը, ինչպես նաև վերլուծություններ՝ արված Կազմակերպությանը դիմած զորակոչիկների տվյալների հիման վրա: 

 Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը  2018 թ. ապրիլի 6-ին ՀՀ Արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման դրված «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ, որի  հանրային քննարկման ժամկետը սահմանված է եղել մինչև 2018 թվականի ապրիլի 21-ը, մշակել է առաջարկություններ, սակայն հնարավորություն չի ունեցել այն ներկայացնելու՝ պայմանավորված ՀՀ Կառավարության կողմից 2018 թ. ապրիլի 12-ի թիվ 404-Ն որոշմամբ արդեն ընդունած լինելու հանգամանքով: Մինչ հանրային քննարկման ժամանակահատվածի ավարտը՝ որոշման ընդունումը ՀՀ Պաշտպանության նախարարությունը պատճառաբանել է 2018 թ. ամառային զորակոչը պատշաճ կազմակերպելու եւ իրականացնելու անհրաժեշտությամբ: Այնուամենայնիվ իր առաջարկները Կազմակերպությունը ներկայացրել է դրանից հետո: Կազմակերպության ներկայացուցիչները հրավիրվել են ՀՀ Պաշտպանության նախարարություն՝ ՀՀ Բարեվարքության եւ մարդու իրավունքների կենտրոնի նախաձեռնությամբ: Աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել ՊՆ և նրա ենթակայության ներքո գտնվող մի շարք կառույցների ներկայացուցիչների և մասնագետների հետ՝ Կազմակերպության վերլուծությունը քննարկելու և առաջարկների ուղղությամբ ՊՆ կարծիքները ներկայացնելու նպատակով: 

2017 թ. օգոստոսի 9-ին ՀՀ Արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման դրված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կազմակերպությունը ներկայացրել էր 7 առաջարկություն: Դրանցից ամբողջությամբ ընդունվել էր 1-ը, մասամբ՝ 4-ը: 2 առաջարկություն չի ընդունվել: Ներկայացված առաջարկներին կարելի է ծանոթանալ նախորդ զորակոչերի վերաբերյալ Կազմակերպության զեկույցում:  

Արձանագրել ենք մի շարք կոնկրետ եւ ընդհանուր բնույթի խնդիրներ, մասնավորապես.

  • շարունակվում է միաժամանակ մի քանի հիվանդություններով քաղաքացիների զորակոչը՝ դիտարկելով յուրաքանչյուր հիվանդության ծանրության աստիճանը առանձին-առանձին: Չի գնահատվում միաժամանակ մի քանի հիվանդության ազդեցությունը անձի առողջական վիճակի եւ զինվորական ծառայությամբ պայմանավորված՝ հետագա  ծանրաբեռնվածության վրա, 
  • մի շարք հիվանդություններ համապատասխանեցված չեն Հիվանդությունների միջազգային դասակարգման տասներորդ վերանայմանը (ՀՄԴ-10, ICD-10), որը հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում 2005 թվականին,
  • զինծառայողների իրավունքները խախտվում են որոշ հիվանդություններով պայմանավորված օրենսդրական փոփոխությունները չկիրառելու արդյունքում,  հակառակ պարագայում՝ հնարավոր կլիներ վերանայել զինծառայությանը պիտանիության աստիճանը, 
  • միևնույն առողջական խնդրով 2 տարբեր զորակոչերին զորակոչիկները փորձաքննվում են միմյանցից էականորեն տարբերվող հոդվածներով՝ արդյունքում կայացվում է զորակոչիկի համար ոչ բարենպաստ որոշում,
  • դեռևս կիրառության մեջ են կարծրատիպային, վիրավորական ու նման բնույթի այլ եզրույթներ, որոնք պետք է բացառվեն,
  • հստակ չեն հիվանդության ծանրության աստիճանների գնահատման չափորոշիչները,
  • ապահովված չէ անձի առողջական վիճակի գաղտնիությունը, ինչի պատճառով շատ հաճախ զորակոչիկներըը հնարավորություն չեն ունենում մանրամասն ու ամբողջական ներկայացնել իրենց առողջական խնդիրները, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ոչ արդյունավետ բուզննության իրականացմանը,
  • շարունակում է ամբողջովին չլուծված մնալ բուժզննության ներկայանալու համար անհրաժեշտ տրանսպորտային ծախսերի փոխհատուցման խնդիրը: Անգամ այն դեպքերում, երբ տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են՝ բավարար չեն ուղեգրված բոլոր բժշկական հաստատություններ հասնելու եւ տուն վերադառնալու համար,
  • զորակոչիկների բուժզննության կազմակերպումը բավարար կերպով կարգավորված չէ, քանի որ նրանք ստիպված են լինում բուժզննություն անցնելու համար երկար սպասել՝ բուժհաստատություններում, ինչն արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է: Որոշ դեպքերում չի ապահովվում օրենքով սահմանված զորակոչիկների առաջնահերթ բուժզննության սկզբունքը,
  • թեև օրենսդրորեն ապահովված է զորակոչիկներին իրենց բուժզննության եզրակացության հետ կապված բոլոր փաստաթղթերի պարտադիր տրամադրումը, այն, որպես այդպիսին, չի կիրառվում,
  • չեն կիրառվում զինապարտ քաղաքացիներին զորակոչին ներկայանալու պատշաճ՝ փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցման ձևերը,
  • մի շարք հիվանդությունների դեպքում հստակեցված չեն ժամանակ արտահայտող եզրույթները, օրինակ՝ «ձգձգվող», «կարճատև», «երկարատև բուժում պահանջող», «կարճատև ընթացքով», որոշ  դեպքերում՝ (նյարդային համակարգի հիվանդություններ եւ վնասվածքների հետեւանքներ) հստակորեն սահմանված չեն հիվանդությունների ֆունկցիաների աստիճանները սահմանող մեթոդները եւ չափորոշիչները, մի շարք այլ հիվանդությունների դեպքերում էլ (Պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ կամ նրանց հետևանքներ) հստակեցված չեն դրանց հաստատման  ախտորոշիչ մեթոդները։
     

Այս ամենի հետևանքով մեծանում  է մասնագետների, բուժհաստատությունների կողմից սուբյեկտիվ մոտեցումների հնարավորությունը, ինչն իր հերթին բացասաբար է անդրադառնում զինծառայությանը՝ զորակոչիկների պիտանիության վերաբերյալ ընդունվող որոշումների օբյեկտիվության վրա:

2018 թ․-ի ձմեռային և 2019 թ․-ի ամառային զորակոչերի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ  դիմել է 105 քաղաքացի,  որից  94-ը՝ զորակոչիկ՝ 32 (2018թ.) և 62 (2019թ.), 10-ը՝ նախազորակոչային տարիքի զինվորական հաշվառման ենթակա անձ՝ 1 (2018թ.) և 9 (2019թ.), ինչպես նաև՝ զորակոչվող բժշկական կազմի 1 սպա։

Հարկ է նշել, որ նախորդ՝  2017 թ. ձմեռային և 2018 թ. ամառային զորակոչերի համեմատ, 2018 թ. ձմեռային և 2019 թ. ամառային զորակոչերին դիմողների թիվն ավելացել է 11%-ով: 

65 քաղաքացու (ավելի՝ քան 61%) խնդիր վերաբերել է առողջական վիճակի ոչ պատշաճ բժշկական զննության և փորձաքննության իրականացման, ինչպես նաև բժշկական եզրակացության հետ համաձայն չլինելուն,

11 քաղաքացի  (ավելի՝ քան 10 %) դիմել է երկքաղաքացիության դեպքում ՀՀ-ում զինծառայություն անցնելու ընթացակարգերի, ինչպես նաև ՀՀ քաղաքացի լինելու, միաժամանակ այլ երկրում զինծառայություն անցնելու եւ ՀՀ-ում զինծառայությունից ազատվելու կարգավորումների հետ կապված,  

10 քաղաքացի (ավելի՝ քան 9 %) «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված տարկետման և ազատման հիմքերի /ընտանեկան դրության բերումով, առողջական վիճակի պատճառով եւ ուսումը շարունակելու նպատակով/, ինչպես նաև օրենքով սահմանված իրենց իրավունքների վերաբերյալ հարցերով, 

7 քաղաքացի (ավելի՝ քան 6 %-ը) սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայությունից խուսափելու հետ կապված հարցով, և 1 քաղաքացի, ով հանդիսանում է պահեստազորի սպայական կազմի բժիշկ, դիմել է ՀՀ ՊՆ-ի հրամանով «բուժծառայության լեյտենանտ»-ի կոչման օրինականության բողոքարկման հարցով:

Կազմակերպություն դիմած 10 նախազորակոչիկների/զինվորական հաշվառման ենթակա անձանցից  5-ի խնդիրը վերաբերել է ոչ պատշաճ բուժզննության իրականացման և առողջական վիճակի մասին բժշկական եզրակացության հետ համաձայն չլինելուն, 2-ը դիմել են երկքաղաքացիության դեպքում ՀՀ-ում զինծառայություն անցնելու ընթացակարգերի, ինչպես նաև ՀՀ քաղաքացի լինելու, միաժամանակ այլ երկրում զինծառայություն անցնելու և ՀՀ-ում զինծառայությունից ազատվելու կարգավորումների մասին խորհրդատվության նպատակով,  2-ը՝ ՀՀ օրենքներով սահմանված տարբեր ընթացակարգերի, 1-ը՝ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու և հաշմանդամության խումբ ստանալու ընթացակարգերի հարցերով: Նշված բոլոր 10 անձանց Կազմակերպության կողմից տրամադրվել է բանավոր իրավական աջակցություն:

Իրավական աջակցության արդյունքում 94  զորակոչիկներից՝  

14 քաղաքացի ճանաչվել է ոչ պիտանի զինծառայությանը և ազատվել զինծառայությունից,

  • 4 քաղաքացի ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի զինծառայությանը /տրամադրվել է տարկետում՝ 3 տարի ժամկետով/,
  • 13 քաղաքացու տրամադրվել է տարկետում՝ առողջական խնդիրների պատճառով, որից 10 -ին՝ 5 ամիս, 2 -ին՝ 6 ամիս  և 1 անձի՝ 1 տարի ժամկետներով,
  • 1 անձի տրամադրվել է տարկետում՝ ելնելով ընտանեկան դրությունից,
  • 11 անձ ճանաչվել է պիտանի զինծառայությանը և զորակոչվել բանակ, որից  6-ը՝ ճանաչվել են պիտանի զինծառայությանը՝ սահմանափակումով,
  • 9 անձ, չհամաձայնելով առողջական վիճակի հետազոտությունների արդյունքում զինծառայությանն իրենց պիտանիության մասին որոշումների հետ, վերադասության կարգով բողոքարկել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումները։ Նրանցից 1-ը ճանաչվել է պիտանի զինծառայությանը,  8 –ը՝ պիտանի՝ սահմանափակումով։ Սահմանափակումով պիտանի ճանաչվածներից 7-ն այժմ շարունակում են վիճարկել պիտանիության մասին իրենց վերաբերյալ կայացված որոշումները, մյուս 2 –ը, համաձայն չլինելով իրենց վերաբերյալ կայացված որոշման հետ, հետագայում զորակոչվել են  զինծառայության: Ընդ որում՝ նշված 9 զորակոչիկներից 6-ի գործով Կազմակերպության փաստաբանն զբաղվել է անձամբ՝ բողոք ներկայացնելով վերադասության կարգով, մյուս 3 զորակոչիկների գործերով անհրաժեշտություն չի առաջացել Կազմակերպության ներգրավմամբ գրավոր բողոք ներկայացնելու, քանի որ բողոքարկման գործընթացում Կազմակերպությունը նրանց տրամադրել է կամ բանավոր իրավական աջակցություն, կամ նրանք անձամբ իրենց անունից դիմում-բողոք են ներկայացրել՝ վերադասության կարգով, 
  • 42 զորակոչիկի և 10 նախազորակոչիկի գործով անհրաժեշտություն չի առաջացել հետագա գրավոր իրավական աջակցության կամ զորակոչիկների գործին ընթացք չի տրվել՝ նրանց ցանկությամբ,
  • պահեստազորի սպայական կազմի 1 բժիշկ-մասնագետի ՝ «բուժծառայության լեյտենանտ» սպայական կոչում շնորհելու մասին ՊՆ հրամանն անվավեր ճանաչելու դատական գործն ընթացքի մեջ է։
     

Հարկ է նշել, որ բացի 2018 թ.-ի ձմեռային և 2019 թ.-ի ամառային զորակոչերի ընթացքում դիմած զորակոչիկներից՝ Կազմակերպությունը նշված ժամանակահատվածում շարունակել է զբաղվել նախկինում՝  2018 թ. ամառային զորակոչի ժամանակ և դրանից առաջ դիմած 24 զորակոչիկների գործերով, ովքեր, համաձայն չլինելով առողջական վիճակի հետազոտության արդյունքների հետ, բողոքարկել են իրենց պիտանիության մասին որոշման օրինականությունն՝ ըստ վերադասության (6 գործ)  կամ դատական կարգով (10 գործ)։  Նշված 10 դատական գործերով, մինչ զորակոչիկների վերաբերյալ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կայացրած որոշումները դատական կարգով բողոքարկելը, Կազմակերպությունն այդ որոշումները նախ բողոքարկել է վերադասության կարգով։  

Նախկինում՝ 2018 թ․ ամառային զորակոչի և դրանից առաջ ընկած ժամանակահատվածում դիմած 24 զորակոչիկներից՝

 

  • 17 -ը, համաձայն չլինելով իրենց առողջական վիճակի հետազոտության արդյունքում կայացված պիտանիության վերաբերյալ ԿԲՀ որոշման հետ, չեն մեկնել զինծառայության։ Ընդ որում՝ 17-ից 13-ը պիտանի են ճանաչվել զինծառայությանը՝ սահմանափակումով։ Կազմակերպության գրավոր կամ բանավոր իրավական աջակցության արդյունքում 17 զորակոչիկներից 1-ը ճանաչվել է ոչ պիտանի զինծառայությանը (ազատվել է զինծառայությունից), 4 -ը ճանաչվել են ժամանակավորապես ոչ պիտանի զինծառայությանը և նրանց տրամադրվել է տարկետում՝ 3 տարի ժամկետով, ընդ որում, նրանցից մեկին տարկետում տրամադրվել է այլ հիմքով (ոչ առողջական), 2 անձ զորակոչվել են զինծառայության (1-ը՝ սահմանափակումով),  1 անձի տրամադրվել է տարկետում նախ՝ 5 ամիս, ապա 1 տարի ժամկետով։ Մյուս 9 զորակոչիկների գործերն ընթացքի մեջ են,
  • 4 -ի գործով, որից 3-ը՝ վերադասության, 1-ը՝ դատական կարգով, բողոքարկվել է տրամադրված տարկետման ժամկետը։ Արդյունքում՝ 1 զորակոչիկ ճանաչվել է ոչ պիտանի զինծառայությանն, այն դեպքում, երբ 2015 թ․-ին ճանաչվել էր պիտանի, և Կազմակերպության բողոքարկման արդյունքում 2016 թ.-ին նրան տրամադրվել է տարկետում՝ 3 տարի ժամկետով։ 2018 թ. ամառային զորակոչին 10 ամսով տարկետում ստացած  1 զորակոչիկ 2019 թ. ամառային զորակոչի ժամանակ ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի զինծառայությանը, նրան տրամադրվել է տարկետում 3 տարի ժամկետով։ 1 զորակոչիկ, ում տարկետում էր տրամադրվել 5 ամիս ժամկետով, հաջորդ զորակոչին Կազմակերպության աջակցությամբ ստացել է տարկետում 10 ամսով։ Եվս 1 զորակոչիկի գործով Կազմակերպությունն այժմ բողոքարկում է տրամադրված տարկետման մասին ԿԲՀ որոշումը,
  •  3 զորակոչիկներից մեկին տրամադրված բանավոր խորհրդատվության արդյունքում, ով նախկինում ստացել էր տարկետում մինչև 1 տարի  ժամկետով, 2018 թ. ձմեռային-2019 թ. ամառային զորակոչն ընկած ժամանակահատվածում կրկին տրամադրվել է տարկետում՝ մինչև 1 տարի  ժամկետով։ Մյուս 2 զորակոչիկները, ովքեր նախկինում եւս ստացել են տարկետում մինչև 1 տարի ժամկետով, նշված ժամանակահատվածում ճանաչվել են ժամանակավորապես ոչ պիտանի զինծառայությանը, նրանց տրամադրվել է տարկետում 3 տարի ժամկետով։

Գրավոր իրավական աջակցության շրջանակներում Կազմակերպությունը գրություններ (տեղեկատվության հարցումներ, դիմումներ, բողոքներ) է  ուղարկել ՀՀ ՊՆ-ին և այլ մարմիններին։ Բացի սրանից՝ Կազմակերպության աջակցությամբ որոշ զորակոչիկներ իրենց անունից դիմումներ կամ հարցումներ են ուղարկել տարածքային զինկոմիսարիատներ կամ ՀՀ Զինկոմիսարիատ։ 

2 զորակոչերի ընթացքում Կազմակերպությունը կազմել և ուղարկել է ընդհանուր առմամբ 58 դիմում կամ տեղեկության հարցում (ներառյալ՝ նախորդ զորակոչերին դիմած զորակոչիկների խնդիրներով): 

Բացի վերոնշյալ գրություններից՝ Կազմակերպության աջակցությամբ 6 զորակոչիկների անունից կազմվել են դիմումներ՝ ուղղված Կենտրոնական բժշկական հանձնաժողովին։

Զեկույցում ներկայացված է նաև գրությունների թիվն՝ ըստ հասցեատերերի, դրանց տրված պատասխանների բովանդակային և ժամկետների պահպանման վիճակագրությունը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այժմ դատական կարգով բողոքարկում է 2016-2019 թթ. Կազմակերպություն դիմած զորակոչիկներից 9-ի վերաբերյալ կայացված Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումները, զինծառայությանը նրանց պիտանիության օրինականության հարցը և տրամադրված սպայական կոչման օրինականության հարցը։  

9 զորակոչիկներից  1-ի գործով Կազմակերպությունը ներկայացրել է 2 պահանջ: Այսինքն՝ 9 զորակոչիկների վերաբերյալ առկա է 10 դատական կարգով  բողոքարկվող գործ:  

Նշված 10 դատական գործերից 1-ը գտնվում է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության, 1-ը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության, 7-ը՝ ՀՀ Վարչական և 1-ը՝ ՀՀ Վարչական վերաքննիչ դատարաններում։

12 զորակոչիկների վերաբերյալ կայացված ԿԲՀ որոշումները բողոքարկվել են ըստ վերադասության։

Հարկ է նաև նշել, որ 2011-2019 թթ. ընթացքում առողջական խնդիրների կապակցությամբ զինծառայությունից վաղաժամ զորացրված 55 պարտադիր ժամկետային զինծառայողներ դիմել են Կազմակերպությանը։ Նրանցից 27-ը Կազմակերպություն են դիմել վաղաժամ զորացրվելուց հետո,  28-ը վաղաժամ զորացրվել են զինծառայության ընթացքում՝ Կազմակերպություն դիմելուց հետո։

Այժմ Կազմակերպությունը դատական կարգով պահանջ է ներկայացրել՝ զինծառայությունից վաղաժամ զորացրված 2 զինծառայողների առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման նպատակով։

Զեկույցում տեղ են գտել նաև 2018 թ. ձմեռային և  2019 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների հետ իրականացված հարցումների ամփոփ տվյալները: Հարցումներն անցկացվել են 2018 թ. ձմեռային և 2019 թ. ամառային զորակոչերի գործընթացի, զորակոչիկների խնդիրների բացահայտման և սեփական իրավունքներին իրազեկվածության մակարդակը պարզելու նպատակով: Կազմակերպությունը հարցումներ է անցկացրել 2 զորակոչերին դիմած 16 զորակոչիկների, համապատասխանաբար՝ 10 և 6 զորակոչիկների հետ։ Ըստ այդմ՝ զինկոմիսարիատ ներկայանալու համար ոչ բոլորն են անձամբ, պատշաճ կերպով՝ փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, ծանուցված եղել: Զորակոչիկներն այդպես էլ հստակ չգիտեն՝ ով է իրավասու ծանուցելու իրենց զինվորական կոմիսարիատ ներկայանալու համար:

Հարցվածների մեծ մասը բուժզննություն անցնելու համար սպասել է 1 ժամ և ավելի, 1-ն էլ նշել, որ հերթում սպասել է  մինչև մյուս այցելուների հետազոտությունների ավարտը:

16 զորակոչիկներից առնվազն 12-ի մոտ առկա է եղել միաժամանակ 2 և ավելի հիվանդություն։ Սրանով ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արձանագրում է, որ օրենսդրությունը չի նախատեսում զինծառայության արդյունավետության վրա առնվազն 2 և ավելի հիվանդությունների ազդեցության վերաբերյալ որևէ գնահատում:

Հարցումների արդյունքներն առավել մանրամասն՝ զեկույցում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ուսումնասիրել է նաև 1998 թ․-ից մինչև 2019 թ. հուլիսի 31-ը պարտադիր զինծառայությունից տարկետման կամ ազատման մասին ՀՀ Կառավարության  ընդունած որոշումները: Մեր ուսումնասիրություններով՝ նշված ժամանակահատվածում զինծառայությունից  տարկետում են  ստացել են 1790 քաղաքացի և ազատվել 224-ը:

1790 քաղաքացուց  793 –ը տարկետում  են ստացել կրթական հիմքով, 350-ը՝  հոգևորական լինելու, 330-ը ՝ որպես գիտակրթական, 145-ը՝  սպորտի և 28-ը՝ մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ: 138 անձի դեպքում տարկետման հիմքը նշված չէ:

Ներկայացված  տվյալների մանրամասն վիճակագրությունը՝ զեկույցում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, հիմնվելով զեկույցում տեղ գտած ուսումնասիրությունների վրա,  նաև առաջարկներ է ներկայացրել ՀՀ Պաշտպանության նախարարությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Сколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Погода в Армении Артем Оганов с коллегами из разных стран написал научную статью и проведет онлайн-школу по методу «Uspex» Мирный договор между Ереваном и Баку обеспечит мир и стабильность в регионе: глава Минобороны Турции Грант Гулканян стал одним из победителей в соревнованиях по боксу на призы главы города Невинномысска Армянские гимнасты стали победителями онлайн-турнира Platinum League Online Россия ударила рекордным количеством дронов по Украине Трамп пообещал пошлины в 25% на все товары из Мексики и Канады Brent подорожала до $73,28 за баррель Мэрия Еревана придумала новый способ доставить неудобство жителям Netflix покажет первые два эпизода «Сто лет одиночества» Габриэля Гарсиа Маркеса в Гаване Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеЮные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаКанадского журналиста не впустили в Турцию за критику Азербайджана и публикации о событиях в Арцахе В Риме прошла научная конференция, посвященная защите святынь Арцаха Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист«Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Генрих Мхитарян начал писать автобиографиюМинистр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»
Самое популярное