ԹԵՍՏ. Իսկ դուք ինչպե՞ս եք բռնում բաժակը, գիտե՞ք, թե դա ինչեր կարող է պատմել ձեր մասին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՄեր սովորությունները շատ բան են պատմում մեր մասին:
Նայեք նկարին, ինչպե՞ս եք բռնում բաժակը :
Տարբերակ 1
Դուք անկեղծ մարդ եք, սիրով լսում եք շրջապատի մարդկանց: Դուք կատակասեր եք, ձեզ հետ ժամանակն ուրախ է անցնում: Շատ ընկերասեր եք ունեք շատ ընկերներ: Ձեզ անհնար է չսիրելը: Դուք շատ ակտիվ մարդ եք, նպատակասլաց եք:
Տարբերակ 2
Դուք հիանալի առաջնորդ եք, էներգիայով լի, սիրում եք կարգ ու կանոն, դուք միշտ հասնում եք ձեր նպատակներին: Նվիրված եք աշխատանքին և ունեք պատասխանատվության մեծ զգացում:
Տարբերակ 3
Բարի, ջերմ մարդ եք: Մարդկանց դուր է գալիս ձեր կողքին լինելը: Ձեր ներկայությունը միշտ ուրախություն է պատճառում մարդկանց: Շատ անմիջական եք, ունեք ստեղծագործ միտք, հետաքրքրասեր եք:
Տարբերակ 4
Դուք ունեք վերլուծական միտք, լավ տրամաբանում եք, կարողանում եք կառավարել հույզերը, չեք սիրում միայնակ մնալ: Կարողանում եք գտնել լավագույն ելքը դժվարին իրավիճակներում: Երբեք չեք հանձնվում: