Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուլ­սա­րի հար­ցը, կար­ծես թե, փա­կու­ղում է. ոչ ոք հետ­քայլ չի կա­տա­րում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամուլսարի շուրջ կրքերը չեն հանդարտվում, ժամանակ առ ժամանակ ինչ-որ զարգացումներ են տեղի ունենում, բայց մի բան անփոփոխ է՝ ջերմուկցիները չեն լ քում «պոստերը»՝ թույլ չտալով որևէ մեկի մուտքը Ամուլսարի տարածք։

 Դեռ օրեր առաջ տարբեր խողովակներով լուրեր տարածվեցին, որ ոստիկանությունը բանակցում է ջերմուկցիների հետ Ամուլսարի ճանապարհները բացելու համար։ 

Իրականում նման հանդիպում ջերմուկցիների հետ տեղի ունեցել էր։ Փոխոստիկանապետը բարձրաստիճան ոստիկանների և Վայոց ձորի մարզպետի հետ այցելել էր Ջերմուկ, հանդիպել բնակիչներից ոմանց հետ, առաջարկել բացել ճանապարհները, որպեսզի «Լիդիան» ընկերությունը կարողանա ձմեռացման աշխատանքներ կատարել։ 

Հանդիպումից հետո ջերմուկցիները հանրային բաց քննարկում էին կազմակերպել, որպեսզի հարցի վերաբերյալ լսեն բնակիչների կարծիքը։ Իսկ ջերմուկցիները որոշել էին՝ թույլ չեն տա «Լիդիանին» մուտք գործել Ամուլսարի տարածք։ Հանրային քննարկումից անցել է մի քանի օր, հետաքրքիր է իմանալ՝ այս ընթացքում ինչպե՞ս են բնակիչների որոշմանն արձագանքել «Լիդիանից» և պետական գերատեսչություններից։

Ջերմուկ համայնքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ որևէ նոր բան չկա։

 «Հանրային բաց քննարկումից հետո ո՛չ կառավարությունից, ո՛չ էլ նրանց կողմից մեզ այցելող բանախոսներից որևէ արձագանք չկա»,-նշում է Բունիաթյանը։ 

Հարցնում եմ՝ ամեն դեպքում որո՞նք էին Ամուլսարում «Լիդիանին» ձմեռացման աշխատանքներ թույլ չտալու հիմնական պատճառը և բնակիչների մտահոգությունները։ 

Բունիաթյանն ընդգծում է՝ այս հարցի վերաբերյալ ունի հիմնավոր կարծիք և իր մտահոգություններն արտահայտել է նաև հանրային քննարկման ժամանակ։ «Ամուլսարի տարածք մուտք գործելը ձմեռացման հետ ամենևին էլ կապ չուներ։ 

Անցած տարի դեկտեմբերին թույլ ենք տվել «Լիդիանին» կատարել ձմեռացման աշխատանքներ։ Տեսել ենք, որ այնտեղից համարյա ամեն օր բեռնատարներով տեղափոխվել է այն գույքի մեծ մասը, որը կարող էր վնասվել ձյան արդյունքում և պահեստավորվել ինչ-որ պահեստներում։ 

Դա ֆիքսել ենք, ունենք փաստերով։ Իրենք այն ժամանակ պնդում էին, որ այն տեխնիկան, որն այնքան էլ կարևոր չէ կամ ուղղակի հնարավոր չէ տեղափոխել, փաթեթավորել են։ 

Դրանից հետո Ամուլսարի տարածքում որևէ շինարարական աշխատանք չի իրականացվել, Վայքից տվյալ գույքը հետ չի բերվել Ամուլսար, որ նորից ձմեռացնելու կարիք լինի։ 

Այսինքն՝ անհասկանալի է, թե ինչո՞ւ այնտեղ պետք է ձմեռացման աշխատանքներ կատարվեն»,-նշում է մեր զրուցակիցը։ Ակնհայտ է, որ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը որևէ կերպ չի կարգավորվում։ Մի կողմում ջերմուկցիներն են, որոնք ունեն հստակ որոշում՝ թույլ չեն տալու հանքի շահագործում, մյուս կողմում «Լիդիան» ընկերությունն է, որը ներկայացնում է իր փաստարկներն Ամուլսարի տարածքում հանքի շահագործման վերաբերյալ։ 

Երրորդ կողմում Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս կառավարության, որը, ժողովրդական խոսքով ասած, «մնացել է երկու քարի արանքում»։ Նա չի դիմում բռնի ուժով ճանապարհը բացելու սցենարին, քանի որ հասկանում է՝ դա ուղիղ հարված կլինի իր ժողովրդավար հեղինակությանը, բայց տարբեր հայտարարություններ վկայում են՝ կառավարության վրա կան ճնշումներ ամենատարբեր կողմերից։ 

Յուրաքանչյուրն ընտրել է հարցի լուծման իր ճանապարհը և մեկ քայլ անգամ հետ չի քաշվում դրանից։ Իսկ ինչպիսի՞ն կլինի, ի վերջո, հանգուցալուծումը։ 

«Որպես ՀՀ քաղաքացի՝ լուծումը հետևյալ կերպ եմ տեսնում։ Նախ կառավարությունը պետք է դադարի մեզ՝ Ամուլսարի մուտքերը փակողներին և այդ գործողությունը խրախուսողներին դիտարկել որպես հակառակ կողմ։ Մենք դուրս չենք եկել պետության դեմ, այլ դուրս ենք եկել հանուն պետության, հանուն մաքուր Հայաստանի և մեր ծննդավայրի։ Սա անհերքելի փաստ է։ 

Բացի դա, եթե տվյալ դեպքում այս կառավարությունը փորձում է հին կառավարության ստեղծած օրենքներով լուծում տալ հանքարդյունաբերության ոլորտում առաջացած խնդիրներին, դա ուղղակի անհնար է։

Այն ժամանակ օրենքները ստեղծվել են այնպես, որ հանկարծ չվնասվի հանքարդյունաբերության ճյուղը, որովհետև բոլորս էլ գիտենք, որ նախկին և ներկա օլիգարխները, որքան էլ ասում են, որ հիմա օլիգարխներ չկան, իրականում անունն է փոխվել, դարձել են խոշոր գործարարներ, ունեին 1-2 հանք։ 

Տվյալ դեպքում չէին կարող մեխանիզմներն այնպես մշակվել, որ ի վնաս լինեին հանքարդյունաբերությանը։ Այսօր նախկին օրենքներով փորձել լուծում տալ այսպիսի խնդիրներին, կարծում եմ, անհնար է։ 

Օրենքում պետք է լինեն հստակ փոփոխություններ, իսկ Ամուլսարը պետք է դիտարկել այլ հարթության վրա։ 

Այն որպես հանք դեռևս չգործող տարածք է, պետք չէ այն նույն հարթության վրա դնել, ինչ մյուս հանքերը։ 

Բացի դա, Ամուլսարը գտնվում է այնպիսի տարածքում, որը թե՛ բնապահպանական, թե՛ բիզնեսի տեսանկյունից ընդհանրապես թույլ չի տալիս այդտեղ հանք շահագործել։ Այստեղ կան երկար տարիներ գործող բիզնեսներ, առողջարանային գոտի, այն Հայաստանի կենտրոնում է, ջրերի սրտում։ 

Բազում հիմնավոր փաստեր կան։ Եթե ունենք հայանպաստ, Հայաստանի մասին մտածող կառավարություն, ապա առանց վայրկյան մտածելու պետք է վերջ տալ Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրին»,-եզրափակում է Շիրակ Բունիաթյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупции
Самое популярное