Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ցե­ղաս­պա­նու­թյու­նը որ­պես մա­հակ. ինչ­պես է ԱՄՆ-ը ող­բեր­գու­թյու­նը օգ­տա­գոր­ծում քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րով»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

aif.ru-ն գրում է, որ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ-ի Սենատն ընդունել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման բանաձև: 

Երեք օր անց Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե, որպես պատասխան, թուրքերը կարող են ընդունել հնդկացիների ցեղասպանությունը: «A Haber» հրատարակությանը տված հարցազրույցում նա ասել է, որ «իրենք գաղտնազերծել են 1915 թվականին վերաբերող մոտ մեկ միլիոն փաստաթուղթ, և ցանկացողները կարող են ծանոթանալ դրանց հետ, իրենք խոսում են՝ ձեռքին ունենալով փաստաթղթեր, և հիմա իրենք էլ պետք է հանդես գան ամերիկացիների դեմ իրենց խորհրդարանի համանման որոշումով և դա կանեն, քանի որ անհնար է խոսել Ամերիկայի մասին և լռել հնդկացիների մասով, դա ԱՄՆ-ի պատմության խայտառակ էջ է»:

 Այս սպառնալիքներով Էրդողանը չի բավարարվել: Ըստ Թուրքիայի նախագահի խոսքերի, Անկարան կարող է փակել Ինջիրլիկ և Քյուրեջիկ ռազմաբազաները ամերիկյան զինվորականների համար: 

Չնայած դրան, ամերիկյան գեներալները, այնուամենայնիվ, կոչ են արել Էրդողանին «կառուցողական» մոտեցում ցուցաբերել ռուսական հակաօդային С-400 համակարգեր գնելու հարցում: Հավանաբար հենց դրանք էլ պատճառ են դարձել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առաջացած անհամաձայնության համար: Հայերի ցեղասպանություն է անվանվում 1915-1923 թվականներին Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները: 

Այն ժամանակ էթնիկ զտումների և մասսայական արտաքսումների հետևանքով զոհվել է, ըստ տարբեր տվյալների, 200 հազարից (թուրքական վարկած) մինչև 2 միլիոն հայ: Այդ իրադարձությունները ցեղասպանություն են համարում Եվրամիությունում, Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասում, Կանադայում, Ավստրալիայում, Լիբանանում և Վատիկանում:

Ռուսաստանը ևս 1995 թվականին հայերի այս հետապնդումները ճանաչել է որպես ցեղասպանություն: ԱՄՆ-ում երկար տարիներ քննարկել են, թե արդյոք պե՞տք է այդ ողբերգական իրադարձություններն ընդունել որպես ցեղասպանություն: 

aif.ru-ի հետ զրույցում Մերձավոր Արևելքի ինստիտուտի (Վաշինգտոն) գիտական աշխատակից, Վալդայ ակումբի փորձագետ Գյուլնեյ Յիլդիզը ասել է, որ այս տարի Ամերիկայի և Թուրքիայի միջև առկա լուրջ ճգնաժամի առկայության պայմաններում ԱՄՆ-ի Կոնգրեսն, այնուամենայնիվ, հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել, և դա խոսում է այդ ամենի քաղաքականացման մասին: 

Վերջին ամիսներին ԱՄՆ-ը, կապված ռուսական С-400 համակարգերի գնման հետ, դադարեցրել է Թուրքիա F-35 կործանիչների և դրանց պահեստամասերի մատակարարումը, ամերիկացի քարոզիչի ձերբակալության պատճառով պատժամիջոցներ է մտցրել Թուրքիայի դեմ և քննադատել նրան Սիրիայում իրականացրած գործողությունների համար: 

Հետաքրքիր է այն, որ եթե Ներկայացուցիչների պալատում հայերի ցեղասպանության մասին բանաձևը անցել է առանց բարդությունների, ապա Սենատում երեք անգամ արգելափակվել է նմանատիպ բանաձևի քվեարկությունը այն պարզաբանմամբ, որ նման փաստաթղթի ընդունումը կարող է վնասել Թուրքիայի հետ հարաբերություններին: Սակայն, այդուամենայնիվ, բանաձևն ընդունվել է: 

Թուրքական արտգործնախարարությունում այն անմիջապես անվանել են «պատմության քաղաքականացման ամոթալի օրինակ»: Փոխարենը բանաձևին աջակցել են Հայաստանում: Twitter-ի իր էջում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է, որ «սա 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ 1,5 միլիոն զոհերի հիշատակի հարգանքի օր է և խիզախ քայլ է ցեղասպանությունների կանխարգելման ծրագրի առաջ մղման գործում»: Ամերիկան առաջին անգամ չէ, որ օգտագործում է ցեղասպանություն հասկացությունը որպես իր քաղաքական ընդդիմախոսների ճնշման գործիք: 

Օրինակ՝ անցած տարվա հոկտեմբերին Սենատում ուկրաինական ժողովրդի գոլոդոմորը ճանաչվել է որպես ցեղասպանություն, և դրա պատասխանատու են ճանաչվել Ստալինը և խորհրդային իշխանությունը: 

Ռուսաստանում գոլոդոմորը չի ճանաչվել ցեղասպանություն, քանի որ 1932-1933 թվականներին սով է եղել ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև Բելառուսում, Հյուսիսային Կովկասում, Պովոլժեում, Արևմտյան Սիբիրում, Հարավային Ուրալում և Ղազախստանում: 

Ըստ փորձագետ Գյուլնեյ Յիլդիզի, ներկայումս ամերիկա-թուրքական հարաբերություններին նոր փորձություններ են սպասվում, քանի որ Էրդողանը հասկացրել է, որ շատ լուրջ է վերաբերվում այդ հարցին, և կարելի է սպասել, որ կողմերը միմյանց նկատմամբ հետագա կոշտ քայլերի կգնան: 

Սակայն, ըստ փորձագետի, ամերիկյան զորքերը դուրս չեն բերվի թուրքական բազաներից, քանի որ դա կնշանակի Թուրքիայի վերջնական հեռացում ՆԱՏՕ-ից: aif.ru-ի հետ զրույցում թուրք քաղաքագետ Քերիմ Հասը ասել է, որ «ցեղասպանության բանաձևի ընդունման հարցում կարևոր է ոչ միայն ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վատթարացումը, այլ նաև թուրքական ղեկավարության ներկայիս թուլությունը, բացի դա, ներկայումս նկատելի է, որ Անկարայի արձագանքը շատ զուսպ է, իսկ, օրինակ՝ Բարաք Օբամայի օրոք նման հարցի յուրաքանչյուր քննարկմանը հետևում էր ԱՄՆ-ից թուրքական դեսպանի հետկանչը»:

Այս անգամ նման բան չի արձանագրվել, և լսվում է միայն հռետորաբանություն: Ըստ քաղաքագետի, «ներկայումս թուրքական իշխանությունը շատ թույլ է, քանի որ ամերիկյան պատժամիջոցները շատ ցավոտ են ազդել երկրի տնտեսության վրա»: 

Բացի դա, Թուրքիայի իշխող կուսակցությունը կորցնում է աջակցությունը: ԱՄՆում շարունակվում է հետաքննությունը Իրանի նկատմամբ պատժամիջոցների շրջանցմամբ թուրքական բանկերի գործունեության մասով: 

Անձնական խնդիրներ ունի նաև Էրդողանը, քանի որ ԱՄՆ-ում ձերբակալվել, ապա գործարք կնքելուց հետո ազատ է արձակվել թուրք մեծահարուստ Ռզա Զարրաբը, որը մոտ հարաբերություններ ունի նախագահի ընտանիքի հետ: Այն, թե ազատության մեջ հայտնվելու դիմաց ինչ է նա ասել ամերիկյան դատախազությունում, անհայտ է: 

Ըստ քաղաքագետ Քերիմ Հասի, հնարավոր է, որ Եղեռնի ճանաչման՝ Էրդողանի զուսպ արձագանքը պայմանավորված է հենց վերջին գործոնով։

Կամո Խաչիկյան

В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»Джей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»
Самое популярное