Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել է
ԻՐԱՎՈՒՆՔՎերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Ռազմիկ Աբրահամյանը կասկածվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու համար: