Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետի հանձնարարականը` էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազեցման վերաբերյալ. ինչպես և ում համար…

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնն ստանձնելուց հետո անցյալ հինգշաբթի առաջին անգամ վարեց ՀՀ կառավարության հերթական նիստը:

Խնդիրներից երկրորդին, որին անդրադարձավ նորանշանակ վարչապետը, սոցիալական և տնտեսական ուղղվածություն ուներ: Կարծում եմ, Կարեն Կարապետյանը շատ լավ հասկանում է, որ առանց այս ոլորտներում փաստացի բարելավման հասնելու, իր կառավարությունը, նախորդների նման, չի հաջողելու…

Ինչ արեց վարչապետը… Նա առաջարկեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, էներգետիկայի և բնական պաշարների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին այն, ինչ ժամանակին ես և իմ այլ գործընկերներ ենք առաջարկել: Ընդ որում, դա մեր հրապարակումներում նրանցից բացի, առաջարկել ենք նաև նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանին և Հովիկ Աբրահամյանին, համապատասխան պաշտոնյաներին նաև քննադատել ենք, սակայն այդ ամենը եղել է ձայն բարբառո անապատի…

Խոսքը գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման, տարբերակված սակագներ կիրառելու մասին է, ինչն աշխարհում նորություն չէ, կիրառվում է մեր հասարակության նման սոցիալական ու մեր տնտեսության նման տնտեսական խնդիրներ ունեցող այլ երկրներում:

Կարեն Կարապետյանն առաջարկել է համատեղ քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին։ Խոսքը սոցիալապես անապահով խավերի համար սահմանված սակագինն առավելագույնս նվազեցնելու մասին է՝ ի հաշիվ այլ սպառողների: Առջևում ձմեռն է, բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, թե ինչ է սպասվում:
Իսկ ո՞ր սպառողների հաշվին կարող է սոցիալապես անապահով խավերի համար նվազեցնել, օրինակ, գազի սակագինը: Ինչպես հայտնի է, ջերմաէլեկտրակայաններից բացի, որոնց մատակարարվող գազի սակագինը չի կարելի ու չի բարձրացվի թեկուզ այն պատճառով, որ դա կհանգեցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման' անհնար դարձնելով էլեկտրաէներգիայի սակագների առնչությամբ վարչապետի տված հանձնարարականի կատարումը, գազի մյուս խոշոր ու գործող սպառողները գաջի ու ցեմենտի գործարաններն են, ջերմոցային տնտեսությունները, նաև, եթե բոլորի ծախսը միասին հաշվարկենք, հանրապետությունում գործող բազմաթիվ ավտոգազալցաճնշակայանները (ԱԳԼՃԿ-ները), որոնցից առաջինները և վերջինները նաև էլեկտրաէներգիայի խոշոր սպառողներ են (ցեմենտի ինքնարժեքի մոտ կեսը գազի և էլեկտրաէներգիայի ծախսն է):

Էլեկտրաէներգիայի խոշոր սպառողներ են նաև «Երևան ջուր» և «Հայջրմուղկոյուղի» ընկերությունները, արտադրական որոշ այլ ձեռնարկություններ, այդ թվում նաև, եթե դարձյալ բոլորի ծախսը միասին հաշվարկենք, ինչպես ԱԳԼՃԿ-ների պարագայում, հացաթխման գործարանները և արտադրամասերը, որոնց մի մասը գազի սպառողներ են:

Ջրամատակարար ընկերությունների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը նույնպես անթույլատրելի է, քանի որ դա կհանգեցնի ջրի սակագների բարձրացման' սոցիալապես անապահով խավերի համար, որոնք, ի դեպ, միայն պաշտոնապես գրանցվածները կամ ճանաչվածները չեն, դրանից բխող հետևանքներով հանդերձ: Այսինքն` դա կիմաստազրկի վարչապետի հանձնարարականը: Հացաթխման արտադրամասերի, գործարանների և ԱԳԼՃԿ-ների պարագայում ևս նույնը կարելի է ասել, քանի որ դրանց կողմից սպառվող գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պարագայում կբարձրանան նաև հացի գները, հասարակական տրանսպորտի ուղեվարձերը և ոչ միայն:

Ջերմոցային տնտեսությունների կողմից սպառվող գազի գների բարձրացումը նույնպես բացառված է, քանի որ այն կհանգեցնի ոչ միայն պտուղ-բանջարեղենների գների բարձրացման, այլև գյուղատնտեսության ոլորտում բազմաթիվ ՓՄՁ-ների ուղղակի փակման, ոչնչացման, մինչդեռ վարչապետը հենց ինքն է նույն նիստում հանձնարարական տվել' «Ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար»։

Արդյունաբերության ճյուղի բազմաթիվ ձեռնարկությունների պարագայում նույնպես չի կարելի բարձրացնել դրանց կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագինը, քանի որ դա կհանգեցնի նրանց արտադրանքի ոչ մրցունակ դառնալու և մի շարք արտադրությունների փակման' այն դեպքում, երբ մեր երկիրն արդյունաբերությունից գրեթե զրկվել է:

Գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում, կարծում եմ, կարելի է կատարել հիմնականում միայն գաջի և ցեմենտի գործարանների, ինչպես նաև հանքարդյունաբերության ձեռնարկությունների պարագայում:

Վերջինների առնչությամբ հիմնավորումները երկար են ստացվելու, իսկ առաջինների վերաբերյալ կարող եմ ասել, որ գաջի և ցեմենտի գների բարձրացումը սոցիալապես անապահով խավերի վրա էապես չի անդրադառնա, քանի որ նրանք շինարարությամբ չեն զբաղվում, դրա հետևանքով, նախկինի համեմատ, ստիպված կլինեն ավելի վճարել շինարարական բիզնեսով զբաղվողները:
Գազի և էլեկտրաէներգիայի տարբերակված սակագներ կարելի է ու պետք է կիրառել նաև դրանց համեմատաբար խոշոր սպառող հանդիսացող բնակիչ-բաժանորդների պարագայում, այսինքն` այն ունևոր խավի, որոնք իրենց ընդարձակ առանձնատների հատակն էլ են տաքացնում և իրենց թույլ տալիս այլ ճոխություններ ու շռայլություններ:
Սակայն, բոլոր դեպքերում, խնդրի լուծման հիմնական աղբյուրն այլ տեղ է, և վարչապետը, որպես նախկինում «ՀայՌուսգազարդ» ընկերության ղեկավար, շատ լավ գիտի այդ տեղը և հիշյալ նիստում այն մատնացույց է արել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, էներգետիկայի և բնական պաշարների նախարարին. Հանձնարարելով ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար, նա դրանից անմիջապես հետո ավելացրել է. «Այս ամենը պետք է անել ոչ ի հաշիվ բյուջեի, այլ ի հաշիվ տնտեսվարող սուբյեկտների, որոնք այդ ծառայությունները մատուցում են»:

Այդ ծառայությունները մատուցող (այսինքն` էլեկտրամատակարար և գազամատակարար) ընկերությունները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ներն են, որոնց կատարած ծախսերն ուռճացված են` սկսած ղեկավար կազմի բարձր կամ գերբարձր աշխատավարձերից, մինչև այն ծախսերը, որոնց մասին քանիցս հրապարակվել է ԶԼՄ-ներով: Այդ ուռճացված ծախսերի հետևանքով է նաև, որ անցյալ տարի բարձրացվեցին է և այսօր էլ չնչին տարբերությամբ բարձր են մնում էլեկտրաէներգիայի սակագները, դրանց հետևանքով է, որ չնայած գազն այսօր Ռուսաստանից զեղչված գներով ստանալուն, անտրամաբանական, անընդունելի հաշվարկների հետևանքով սպառողներին վաճառվում է դրանից մոտ երկու անգամ թանկ:

Հիշենք` Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովն ավելի վաղ այն կարծիքն էր հայտնել, որ կարևոր է պարզել, թե հայաստանյան սպառողների համար ինչպես է ձևավորվում գազի սակագինը:

Այո, շատ կարևոր է սա, ինչպես նաև էլեկտրաէներգիայի սակագների ձևավորումը պարզելը: Սակայն, այդ ամենն իսկապես օբյեկտիվորեն և ամբողջականորեն պարզելու համար, կարծում եմ, անհրաժեշտ է պաշտոնանկ անել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին:

Վարչապետն հայտարարել է, որ իր ասածի վերաբերյալ հանձնարարականը կձևակերպվի, ժամկետները կսահմանվեն։ Հիմա սպասենք արդյունքներին:

Արթուր Հովհաննիսյան

Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукНикол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
Самое популярное