ՀՀ Նախագահի հրամանագրերով մի շարք նախարարներ են նշանակվել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք նախարարների նշանակման հրամանագրեր է ստորագրել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանագրով Աշոտ Մանուկյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նա խարարի պաշտոնում:
Իգնատի Առաքելյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի, Վահան Մարտիրոսյանը` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի, Վարդան Արամյանը` ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում: