Զիրոյանին հանդիպեցի թատրոնի միջանցքում : Նրա մարդկային որակները նկատեցի վայրկյաններ անց
ՎԻԴԵՈPast.am-ը հետևում է հայտնիների վարկանիշների բարձր լինելուն , ըստ որի նրանք հյուրընկալվում են մեզ :
Այս դեպքը մի փոքր տարբերվող էր ` Զիրոյանը հրավիրեց Երևանի Կամերային թատրոն ներկայացում դիտելու :
Հրավերն ընդունվեց ու մենք մինչև ներկայացումը սկսվելը սպասում էինք գերլարված գրաֆիկով աշխատող դերասանին :
Հանդիպեցինք միջանցքում , ծանոթանալուց , նրա հետ խոսելուց հետո հասկանալի էր թե ինչու էին կարճ ժամանակահատվածում երկրպագուները այդչափ սիրում նրան : Պատասխանատվություն , աշխատասիրություն գործի հանդեպ նվիրվածություն ` հատկանիշներ , որոնք Զիրոյանինն են :
-Ո՞ր ներկայացումների մեջ եք խաղում թատրոնում .
-Կամերային թատրոնում զբաղված եմ խաղացանկային համարյա բոլոր նեկայացումներում` «Սիրո խոստովանություն», «Կառավարական համերգ», «Ռոմեո և Ջուլիետ», «Ալբանիա+», «Show #3», «Cabaret“», իսկ Պարոնյան թատրոնում`«Բումերանգ» ներկայացման մեջ:
-Թատրոնը քեզնից տանում է ի՞նչ և տալիս է ի՞նչ .
-Տանելու մասին չեմ էլ մտածել, իսկ ինչ է տալիս ինձ թատրոնը. այն, ինչի պակասն ու պահանջն ունեմ, իսկ դրանք շատ են:
-Սերիալի Մարկին որքանո՞վ եք նման .
-Մարկի կերպարն ինձ հետ կապ չունի, և բացարձակ նմանություն չունենք:
-Երբևէ ունեցե՞լ եք անհամաձայնություն կերպարիդ հետ .
-Իհարկե, շատ անգամներ:
-Իննա Խոջամիրյանը քմահա՞ճ գործընկերուհի է
-Ոչ, չկա նման բան, Իննան հրաշալի խաղընկերուհի է:
-«Վումանս կլաբ» - ում կատարող դերասա՞ն եք, թե՞ սցենարին կարող եք միջամտել
-Հինականում կատարող դերասան եմ, բայց եթե ավելացնելու բան լինի, վստահ եմ` ընկերներս սիրով կընդունեն առաջարկս:
- Զիրոյանը ինքը իր համար ժամանակ ունենո՞ւմ է
-Միշտ, ու միշտ կարող եմ ժամանակ գտնել, առհասարակ, ցանկության դեպքում բոլորն էլ կարող են ժամանակ գտնել:
-Ու՞մ հետ և որտե՞ղ եք անցկացնում հանգստին տրվող րոպեները