Գաբրիել Սարգսյանը՝ արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն
ՍՊՈՐՏԷստոնիայում ընթացող արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը նվաճել է արագ շախմատի չեմպիոնի տիտղոսը:
Հայ գրոսմայստերը 13 հնարավորից վաստակել է 10.5 միավոր և, հավասար քանակությամբ միավոր ունենալով ռուսաստանցի Ալեքսանդր Ռյազանցևի ու ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովի հետ, լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն է հռչակվել:
Արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Զավեն Անդրեասյանը 9.5 միավորով բաժանել է 8-19-րդ տեղերը: