Հայաստանի ամենակարեւոր երեք տեսարժան վայրերը՝ ըստ Գարիկ Մարտիրոսյանի (տեսանյութ)
ՎԻԴԵՈՀայտնի շոումեն եւ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը մասնակցել է YouTube-ի «50 հարց» շոուին, որի ընթացքում նշել է Հայաստանում պարտադիր այցելության վայրերը:
«Առաջին հերթին Երեւանում պետք է այցելել ջազային ակումբներ։ Հայաստանում հիանալի եւ շատ լուրջ երաժիշտներ կան։ Եվ ես դա չեմ ասում, որովհետեւ նրանք հայ են, օրինակ, տեսեք՝ մեր տղաներն են։ Ես իսկապես երաժշտասեր եմ եւ հասկանում եմ», - նշել է Մարտիրոսյանը։
Երկրորդ կարեւոր վայրը, ըստ վերջինիս, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է։ «Էջմիածնի եկեղեցիները բացառիկ են, ե՛ւ ճարտարապետական, ե՛ւ հոգեւոր տեսանկյունից»:
Երրորդ տեսարժան վայրը՝ Տավուշի մարզն է։
«Իմ հայրը ծնունդով այդ մարզից է։ Դիլիջանը, Իջեւանը շատ գեղեցիկ, բացարձակապես էկոլոգիապես մաքուր եւ մարդու առողջության համար օգտակար վայրեր են։ Այնտեղ այնպիսի սունկ կա, այնպիսի ձուկ, օղի եւ վայրի տանձ։ Եթե մարդ մի քանի օրով գնա այդ շրջաններ, կարող է պարզապես շնչել ու քայլել, ապա 10 տարի ավել կապրի», - պատմել է հումորիստը։