Հայ մարզիկը մահացել է մենամարտի ժամանակ ստացած վնասվածքից
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ2017թ. Եվրոպայի առաջնությունում ծանր վնասվածք ստացած մարզիկ Կոլյա Կարապետյանը, տասնութ ամիս կոմայում անցկացնելուց հետո մահացել է այսօր։ Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Մարզիկն իր վնասվածքը ստացել է մեդալի համար մղվող մենամարտում։ Նա կարողացել է նվաճել ոսկե մեդալը, սակայն մենամարտից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ 2017 թվականից նա գտնվում էր կոմայի մեջ։
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան խոր վշտով հայտնում է, որ 2017թ. Եվրոպայի առաջնությունում ծանր վնասվածք ստացած, սակայն Հայաստանի համար մաքառումների գնով բրոնզե մեդալ նվաճած Կոլյա Կարապետյանը, տասնութ ամիս պայքարելով կյանքի համար, գիտակցության չգալով 2019թ. նոյեմբերի 29-ին հրաժեշտ տվեց երկրային կյանքին:
Կոյլան ընդամենը երեսուն տարեկան էր…
Մարզիկի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 30-ին ժամը 18-ից «Էրեբունի» սգո սրահում: