ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում. Բողոք ընդդեմ ԿԳՄՍ նախարարության օրինագծի (ուղիղ)
ՎԻԴԵՈԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն այսօր նոյեմբերի 6-ին, դասադուլ են սկսել՝ բուհական ծրագրերում «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման դեմ։
Հիշեցնենք, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությա կողմից մշակված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագծի համաձայն բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլեւս պարտադիր չի լինելու: Այն շուտով հանրային քննարկման կներկայացվի:
Օրինագծի նախնական քննարկումները բուհերում մեծ դիմադրություն են առաջացրել: