Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստվերի դեմ պայքարում աննախադեպ հաջողություններ ունենք. Փաշինյանը բավարարված է ՊԵԿ-ի աշխատանքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի  Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարված է վերջին 1.5 տարվա ընթացքում պետական եկամուտների կոմիտեի աշխատանքով: Պետական եկամուտների կոմիտեի՝ Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովի ընթացքում ունեցած ելույթում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ՊԵԿ-ը իր առաջադրած խնդիրները մակրոմակարդակում լուծել է, միկրոմակարդակում դեռևս կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն:  

«Կարծում եմ՝ մեր պետականության զարգացման համատեքստում  հիմնական խնդիրներից մեկը եղել է ոլորտային որակյալ ռազմավարությունների բացակայությունը և մյուս ոլորտային ռազմավարությունների հետ փոխկապակցվածության և փոխգործակցության բավարար մակարդակի բացակայությունը: Եվ մեր կառավարությունը ձևավորման առաջին իսկ օրերից խնդիր է դրել, որ մենք պետք է մեր գործունեության հիմքում դնենք ռազմավարություններ, որը արդյունքում պետք է լինի մեկ ռազմավարություն՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ: Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ ՊԵԿ-ը այս հարցում բավական կառուցողական դեր է ունեցել և անընդհատ կառավարությունում քաջալերել է այս գործունեությունը: Եվ ընդհանրապես, հարմար առիթը օգտագործելով, ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ բավարարված եմ վերջին 1.5 տարվա ընթացքում ՊԵԿ-ի աշխատանքով և հստակ արձանագրել, որ ՊԵԿ-ը իմ առաջադրած խնդիրները մակրոմակարդակում լուծել է, միկրոմակարդակում դեռևս կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Եվ այս առումով ռազմավարության ընդունումը շատ կարևոր է այդ լուծումները իրականացնելու համար»,- նշեց վարչապետը:

Նա նշեց, որ, ռազմավարություն ասելով, նախ և առաջ հասկացվում է վարչարարության, ընթացակարգերի, կառուցակարգերի, ծառայությունների մատուցման բարելավման խնդիր: «Բայց ես ուզում եմ ընդգծել քաղաքական մակարդակի խնդիրը և դա ձևակերպում եմ հետևյալ կերպ, որ ՊԵԿ-ի և այս ոլորտում մեր ռազմավարական մեծագույն խնդիրն է փոխել քաղաքացու վերաբերմունքը իր վճարած հարկերի նկատմամբ, իր հարկային պարտավորությունների նկատմամբ: Բայց նաև պիտի արձանագրեմ, որ սրա համար ՊԵԿ-ի աշխատողները, հարկային ծառայողները, մաքսային ծառայողները պիտի փոխեն իրենց վերաբերմունքը իրենց աշխատանքի նկատմամբ և պիտի փոխեն այն վերաբերմունքը, որ առկա է այն բոլոր քաղաքացիների հետ շփումներում, որ նրանք ունեն: Սա երկկողմանի փոխադարձ պրոցես է, և այս պրոցեսը պետք է տեղի ունենա կառավարության հովանու ներքո: Կառավարությունը և՛ քաղաքացիներին, և՛ ՊԵԿ-ի աշխատողներին պիտի քաջալերի, աջակցի, դրդի, որ այդ փոփոխությունները ռեալ տեղի ունենան»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը կարևոր եմ համարում, որ ՀՀ բոլոր քաղաքացիները հստակ արձանագրեն, որ այն գումարը, որ նրանք ՊԵԿ-ի միջոցով վճարում են պետությանը, այդ գումարները նրանք վճարում են իրենք իրենց, վճարում են մեր երկրում ենթակառուցվածքներ, ծառայություններ, կրթություն ունենալու համար: «Որովհետև համաձայնեք տարօրինակ կլիներ, որ ամեն քաղաքացի ինքը իր համար ճանապարհ կառուցեր, ինքը իր համար դպրոց ստեղծեր, ինքը իր համար զանազան պետական ինստիտուտներ ստեղծեր: Դա հնարավոր չէ: Եվ այն գումարները, որ քաղաքացիները վճարում են, դա ընդամենը ներդրում է իրենց իսկ կյանքում, իրենց իսկ ապագայում, իրենց երեխաների ապագայում: Եվ որպեսզի այս ընկալում զարգանա և հասնի գագաթնակետին, շատ կարևոր է, որպեսզի ՊԵԿ-ի հարկային և մաքսային ոլորտներում լինի աշխատանքի որակական փոփոխություն, և շատ կարևոր է, որ կառավարության աշխատանքում լինի որակական փոփոխություն: Որովհետև թե ինչպիսի հաճույքով են վճարում հարկերը քաղաքացիները, կապված է նաև նրա հետ, թե ինչպես են ծախսվում այդ գումարները, արդյոք քաղաքացիները տեսնում են, որ այդ գումարների ծախսումը կոնկրետ բան է փոխում իրենց կյանքում:  Մենք շատ կարևորում ենք, եթե չասեմ՝ ամենակարևորն ենք համարում, կոռուպցիայի դեմ պայքարը առանձնահատուկ մաքսային և հարկային ոլորտներում, բայց նաև գիտակցում ենք, որ բացի քաղաքական կամքը, այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է նաև որոշ այլ ոլորտներում լուծումների գնալ, ընդհուպ պետք է շարունակական աշխատավարձի բարձրացումներ լինեն: Բայց աշխատավարձի բարձրացումը պետք է անխուսափելիորեն նշանակի նաև հարկային և մաքսային մարմիններում աշխատող մեր քաղաքացիների պրոֆեսիոնալ որակի պատշաճ մակարդակ և շարունակական բարձրացում»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հավելեց, որ  կառավարության համար առաջնահերթություն է այն, որ որակական փոփոխությունները պետք է գան առջևից, որովհետև որակական տեսանելի փոփոխություններն այն գործոնն են, որ ողջ հանրության և կառավարության համար կլեգիտիմացնեն ֆինանսական բավարարումների, աշխատավարձերի բարձրացումը:

«Որևէ պարագայում մեր օրակարգից չի կարող դուրս գալ ստվերի դեմ պայքարը, մենք 1.5 տարվա ընթացքում ստվերի դեմ պայքարում աննախադեպ հաջողություն ունենք, բայց ուզում եմ ընդգծել, որ մենք այս հաջողություններն առավելագույնը չենք համարում և մենք հետևողականորեն պետք է  շարժվենք այդ ճանապարհով՝ շարունակաբար ավելացնելով հարկեր-ՀՆԱ ցուցանիշը՝ չմոռանալով, որ հարկերի հավաքագրման պրոցեսում, պետական ծախսերի պրոցեսում պետք է տնտեսական աճի և ակտիվության խթանումը լինի առաջնահերթություն»,- ասաց նա:

Վարչապետն ընդգծեց, որ տնտեսական ակտիվության խթանումը ոչ միայն ֆինանսական, այլ նաև հոգեբանական բաղադրիչ ունի: «Կարծում եմ, որ տնտեսվարող սուբյեկտների տրամադրությունն ու տրամադրվածությունը մեծապես պայմանավորված է այն որակով, որ ունեն նրանց շփումները հարկային և մաքսային մարմինների հետ: Եվ ես համոզված եմ, որ այս շփման որակը գնալով ավելի կբարձրանա և ես բոլորիդ քաջալերում եմ հստակ և աներկբա շարժվել այդ ճանապարհով»,-եզրափակեց Փաշինյանը:

 

Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топлива
Самое популярное