Ինչ անել` երես առած երեխայի վարքը շտկելու համար – 8 խորհուրդ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԵթե որեւէ բան ցանկանում են ստանալ լացի գնով, երբեք մի տվեք: Եթե պնդում են, շեղեք ուշադրությունը նրա համար որեւէ արժեքավոր բանով:
Եթե նրանք հիստերիա են սկսում եւ հրաժարվում են վեր կենալ հատակից, տարեք սենյակ ու ստիպեք մնալ այնքան ժամանակ, քանի դեռ ներողություն չեն խնդրել:
Անտեսելու ցանկացած փորձ պետք է արձագանք գտնի. այդպես երեխան կզգա իր սխալն ու ներողություն կխնդրի:
Եթե նրանք տեսարան են սարքում որեւէ իր կիսելիս, ապա ձեռքից վերցրեք այն մեկը, որը վերցնելը կվիրավորի իրենց:
Երբեք բաց մի թողեք հնարավորությունը` լավ վարքի համար երեխային գովելու, իսկ վատի դեպքում պատժեք խելամտության սահմաններում:
Եթե նրանք հրաժարվում են կարգի բերել սենյակը, ստիպեք մնալ այնտեղ այնքան ժամանակ, քանի դեռ չեն տեղավորել իրերը:
Խիստ եղեք քնելու ժամի հարցում:
Հնարավոր է` ստիպված լինեք ձեր հաստատակամությունը երկար պնդել, նրանք պետք է հասկանան, որ այլընտրանք չունեն:
Հենց նկատեք, որ փոքրիկը ենթարկվում է ընտանեկան կանոններին, շռայլեք գովեստի խոսքեր ու պարգեւատրեք:
Երեխայի դաստիարակության հարցում հաստատակամ կեցվածք ընդունեք եւ ճնշեք անհնազանդությունը, այլապես կմեծացնեք ոչ մեկի կողմից չսիրվող մարդու:
Իսկ ճիշտ ժամանակին կանխելով հանդգնությունը` նրանց կդարձնեք ավելի լավն ու ավելի օրինակելին: