Վան Գոգը տառապել է պսիխոզի նոպաներով. փորձագետներ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀայտնի հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգն իր կյանքի վերջին մեկուկես տարում տառապել է պսիխոզի կրկնվող նոպաներով, հայտարարել են ամստերդամցի փորձագետները։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Մի խումբ հետազոտողներ, ներառյալ բժիշկներ և արվեստաբաններ, ուսումնասիրել են վիթխարի քանակությամբ փաստաթղթեր, այդ թվում հոլանդացի պոստ-իմպրեսիոնիստների նամակագրությունը:
Փորձագետները հանգել են այն եզրակացության, որ նյարդային խանգարումը, որն ի վերջո հանգեցրել է այն բանին, որ 1888 թվականին նկարիչը կտրել է իր ականջը, կարող էր լինել սթրեսի կամ ալկոհոլի չարաշահման հետևանք:
Սակայն նրանք չեն կարողացել նկարչին վերջնական ախտորոշում տալ նրա նյարդահոգեկան վիճակի կապակցությամբ:
Վան Գոգի առողջության մասին հանրաճանաչ տեսությունները վկայում են, որ նա տառապել է երկբևեռ խանգարմամբ, շիզոֆրենիայով կամ սիֆիլիսով:
«Բայց այս ամենը չի տալիս այն ամբողջական պատկերն, ինչ տեղի է ունեցել նրա հետ»,- ասել է բժշկագիտության պրոֆեսոր Արկո Օդերվալդը Telegraph թերթում հրապարակված հարցազրույցում:
Վան Գոգը մահացել է 1890 թվականի հուլիսին հրազենային վերքից: Համարվում է, որ ինքն է իր վրա կրակել: