Կքննվի Արամ Մանուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը. նրան հնարավոր է տեղափոխեն դատարան
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵրեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 15-ին տեղի կունենա «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու փաստաբանի ներկայացրած միջնորդության քննությւոնը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Հարություն Բաղդասարյանը:
Նշենք, որ հնարավոր է, որ Արամ Մանուկյանին տեղափոխեն դատարան եւ նա ներկա գտնվի միջնորդության քննությանը: Արամ Մանուկյանը վիրահատությունից հետո հենակների օգնությամբ արդեն կարողանում է քայլել, նա ոտքը կարողանում է դնել գետնին:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանին վիրահատել էին օգոստոսի 30-ին: Արամ Մանուկյանին կատարվել է հատուկ մետաղային հարթակով ոսկրային բեկորների ֆիքսում եւ կոտրվածքի ֆիքսում, իսկ Աշոտ Պետրոսյանին՝ տեղադրվել տիտանային հարթակ, կոտրվածքը ֆիքսվել էր: Արամ Մանուկյանին եւ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից):