Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Շաքրիյար Մամեդյարովի հետ
ՍՊՈՐՏԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնայնը սպիտակներով խաղաց ադրբեջանցի Շաքրիյան Մամեդյարովի հետ։ Կողմերը 54-րդ քայլում համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։
Մամեդյարովն ունի 2,5, Արոնյանը՝ 2 միավոր։ Առաջատարներ Ֆաբիանո Կարուանան եւ Վիշվանաթան Անանդը վաստակել են 3-ական միավոր։
Օգոստոսի 22-ին մրցաշարում հանգստյան օր է։ 6-րդ տուրում Արոնյանը կմրցի ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։