Կավանին կտեղափոխվի Բեքհեմի ակումբ
ՍՊՈՐՏՖրանսիական ՊՍԺ-ի 32-ամյա ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին համաձայնության է հասել Մայամիի «Ինտերի» հետ եւ կարիերան ԱՄՆ-ում կշարունակի հաջորդ տարվանից։
2020թ․ հունիսին կավարտվի նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ եւ ազատ գործակալի կարգավիճակում կմիանա Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Դեւիդ Բեքհեմին ակումբին, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Կավանին կկնքի երեք տարվա պայմանագիր։
«Ինտեր Մայամին» մրցելույթը ՄԼՍ-ում կսկսի 2020-ին՝ դառնալով հյուսիսամերիկյան լիգայի 25-րդ թիմը։
Կավանին ՊՍԺ է տեղափոխվել 2013թ․ ամռանն իտալական «Նապոլիից» 64,5 միլիոն եվրոյով։