Կնոջ 25-ամյա որդին գողացել է նրա զարդատուփը՝ պատճառելով մոտ 700 հազար դրամի վնաս
ԻՐԱՎՈՒՆՔՕգոստոսի 3-ին, ժամը 10-ին, ոստիկանություն է զանգահարել Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի մի բնակչուհի և հայտնել, որ տնից անհետացել է ոսկեղենը, կարծում է՝ գողացել են:
Ոստիկանության Արմավիրի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ կնոջ 25-ամյա որդին է գողացել ննջասենյակի զգեստապահարանում գտնվող զարդատուփը՝ պատճառելով մոտ 700 հազար դրամի վնաս:
Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն, որ պարտք ունենալու պատճառով է գողացել զարդերը, որոնց մի մասը գրավադրել է: Մնացած զարդերը նա ներկայացրել է ոստիկանություն:
Նախապատրաստվում են նյութեր: