Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սասնա Ծռերի» կոչը Փաշինյանին՝ Արցախում ելույթին ընդառաջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սասնա Ծռեր» կուսակցությունը հորդորում է Նիկոլ Փաշինյանին այսօր հրապարակում մերժել նախկիններին։

«Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում 2019 թ. օգոստոսի 5-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանին առաջարկվող ելույթի հիմնական թեզիսները Ազգային շահերը և գերակայությունները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում արտահայտի հետևյալ տեսակետները:

1) Այսօր համաշխարհային և տարածաշրջանային, առաջին հերթին՝ Չինաստանի Մեկ գոտի - մեկ ուղի կամ նոր Մեծ Մետաքսի ճանապարհի եվրասիական նախաձեռնությամբ պայմանավորված, զարգացումներն էապես մեծացնում են Արցախի, իսկ դրա միջոցով՝ ամբողջ Հայկական գործոնի, կարևորությունը։ Հայկական գործոնը կարող է կայանալ, եթե Արցախն առնվազն այսօրվա սահմաններով լինի Երևանի լիակատար կառավարման տակ։ Պատճառն այն է, որ Արցախի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված զինված ուժերի հասանելիության տարածքում է գտնվում Գանձակի հաղորդակցային հանգույցը, որտեղով անցնում է Մեծ Մետաքսի ճանապարհի ճյուղերից մեկը։ Բացի այդ՝ Արցախի մասում Իրանի հետ սահմանային հատվածի շնորհիվ հայ-իրանական սահմանը նախկին Մեղրու նեղ ու խոցելի միջանցքի փոխարեն վերածվում է ավելի քան 150 կմ երկարությամբ աշխարհաքաղաքական կայուն հենարանի և կամրջի՝ էապես մեծացնելով Հայաստանի տարածաշրջանային կարողությունները։ Մինչդեռ Իրանի հետ սահմանի Արցախյան հատվածի կորուստը և այն օտարի վերահսկողության տակ հայտնվելը միանգամայն խոցելի և երկրորդական է դարձնում մեզ։ Եթե Արցախն առնվազն ներկայիս տարածքով չլինի Երևանի լիակատար և ուղիղ կառավարման ներքո, էապես մեծանում են Արցախի նկատմամբ օտար վերահսկողություն, այդ թվում՝ զորքեր տեղակայելու միջոցով, հաստատելու գայթակղությունը և վտանգը։ Դա, իր հերթին, էապես մեծացնում է պատերազմի վտանգը։ Ուստի մեր համազգային օրակարգի առաջին և հիմնական հարցը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության հետ Արցախի դե յուրե միացման գործընթացն ավարտին հասցնելը։ Եթե նախկինում Հայաստանը կարող էր կառավարել Արցախի կեղծ ու արհեստական անկախությամբ պայմանավորված վտանգներն ու վնասները, ապա այսօր, նշված գայթակղություններով և հավանական զարգացումներով պայմանավորված, դրանց չեզոքացումն այլընտրանք չունի։ Որպեսզի Արցախի դե յուրե միացումն ավարտելու գործընթացն առավելագույնս արդյունավետ լինի մեր ազգային շահերի համար և ընկալելի ու ընդունելի լինի միջազգային իրավունքի և հարաբերությունների տեսակետից, դա պետք է անենք Հայաստանի 1-ին Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում։ Մենք Հայաստանի 1-ին Հանրապետության իրավահաջորդն ենք։ Մեր պետությունն օկուպացվել է 1920-21 թթ.։ Արցախը նրա օկուպացված տարածքի մի մասն էր, որ մենք ազատագրել ենք։ Եվ այդ ամենը արտահայտել ենք Արցախյան շարժման ընթացքում միացման համազգային նպատակով և, ի կատարումն դրա արձանագրված՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշմամբ, Հայաստանի անկախության մասին հռչակագրով և Սահմանադրության նախաբանով։ Ակնհայտ է, որ Մադրիդյան սկզբունքներն այլևս չեն կարող լինել բանակցությունների հիմք։ Մինսկի խումբը պետք է դառնա հակամարտության շփման գծի ապառազմականացման և տարածաշրջանում խաղաղության վերականգնման միջնորդ և երաշխավոր՝ բացառելով Հայաստանի դեօկուպացված տարածքից զիջումները։ Միևնույն ժամանակ՝ Մինսկի խումբը պետք է տարածաշրջանում խաղաղության և ինտեգրացիայի երաշխավորման համար գործուն քայլեր կատարի տարածաշրջանային փակ զոնայի և ռումբի վերածված Նախիջևանի ապառազմականացման և նրանով անցնող հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ։

2) Այս համատեքստում և նշված հրամայականին համապատասխան՝ շատ կարևոր է դառնում Արցախում իշխանության ձևավորման հարցը։ Մենք այսօր այստեղ՝ ձեզ հետ միասին, ուղիղ ժողովրդավարության գործադրմամբ պետք է ընդունենք չափանիշներ և սկզբունքներ, որոնք պետք է պարտադիր դառնան Արցախի կառավարման համակարգի առաջիկա կերպափոխման համար։ Առաջինը, որ պետք է հաստատենք, նախկին հանցավոր ռեժիմի բարձրաստիճան ներկայացուցիչներին բացառելն է։ Նախկինում բարձր պաշտոն զբաղեցրած որևէ անձ չի կարող հավակնել Արցախի նախագահի, պատգամավորի կամ նախարարի պաշտոններին։ Նրանք, որ մաս են կազմել իշխանության յուրացման, պետության զավթման, կեղեքման, թալանի, ապօրինության, ովքեր կապված են սպանությունների, բռնությունների, կամայականության և այլ ծանր ոճիրների հետ, պետք է մոռանան քաղաքականության մասին և մտածեն պատասխան տալու և իրենց մեղքերը քավելու մասին։ Նախագահի և այլ բարձր պաշտոնների հավակնորդներ կարող են լինել միայն նշվածից զերծ մնացած անձինք։ Արցախը Հայաստանի մի մասն է և Արցախում չեն կարող լինել ուրիշ, Հայաստանի մնացյալ հատվածի համար մերժելի երևույթներ և անձինք։

3) Արցախի նոր Նախագահի և ամբողջ իշխանության հիմնական օրակարգը պետք է լինի Արցախի դե յուրե միացման գործընթացի ավարտն ապահովելը։ Այդ գործընթացը ենթադրում է պլանավորված կերպով Արցախի կեղծ անկախությունն ամրագրող իրավական ակտերի և ինստիտուտների վերացում և ինտեգրում Հայաստանյան իրավական համակարգի և ինստիտուտների մեջ։ Բնականաբար՝ առաջնահերթորեն պետք է վերացվեն մեր ազգային միասնությունը և արժանապատվությունը ոտնահարող անցակետ-մաքսակետերը, ռոումինգը և այլ արհեստական խոչընդոտներ։ Անշուշտ, միացման դե յուրե գործընթացը սառած կետից շարժելու հիմնական քայլը Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ապահովումն է, որը պետք է առաջին հերթին կատարենք։ Հետագայում պետք է ամբողջությամբ միասնականացվեն իրավական համակարգերը, պետական կառույցները և այդպես մինչև վերջնական ինտեգրում։ Զուգահեռաբար՝ պետք է ամբողջ թափով ձեռնամուխ լինենք ազատագրված տարածքների վերաբնակեցմանը, որ մինչ օրս արհեստականորեն ձախողվել է։ Այս հարցում առաջնային է արդեն վերաբնակեցվածների իրավունքների, մասնավորապես՝ սեփականության իրավունքով հողհատկացման իրավունքի, երաշխավորումը։

4) Այսօր այստեղ ներկա են նաև արտերկրաբնակ մեր հայրենակիցները, ուստի շատ լավ առիթ և հնարավորություն է անդրադառնալու նաև համահայկական օրակարգի որոշ կարևոր հարցերի։ Հիմնական խնդիրը, որ այսօր ծառացած է մեր առաջ՝ համազգային ներառականության ապահովումն է։

Դրա համար առաջնահերթ է.

ա) ապահովել ընտրություններին և հանրաքվեներին արտերկրաբնակ քաղաքացիների մասնակցության իրավունքը,

բ) Արցախում և արտերկրում բնակվող քաղաքացիների մասնակցությամբ ընդունել նոր Սահմանադրություն, որը պետք է ամրագրի նաև արտերկրաբնակների ընտրվելու իրավունքը.

գ) ստեղծել մեծ հայրենադարձության պայմաններ և նախադրյալներ.

դ) ձևավորել Ազգ-բանակ համակարգ, որը հնարավորություն կտա համախմբելու, կատարելագործելու և արդյունավետ կերպով կիրառելու ամբողջ ազգի բովանդակ պաշտպանական զորությունը.

ե) նշված քայլերին զուգահեռաբար ստեղծել պայմաններ և նախադրյալներ, որպեսզի ձևավորվի Հայաստանակենտրոն համահայկական ցանցը կամ Հայկական աշխարհը՝ մեր գոյության և ստեղծագործ զարգացման միակ և ամենաարդյունավետ կազմակերպվածքը»,– ասվում է «Սասնա Ծռեր» կուսակցության հաղորդագրությունունում։

Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топлива
Самое популярное