Գրավված ՊՊԾ գնդում պահված բժիշկը եւ բուժքույրը պարգեւատրվել են անձնուրաց աշխատանքի համար
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՇտապօգնության բժիշկ Սալվադոր Խեչոյանը եւ բուժքույր Մալինա Մարգարյանը, որոնց պահել էին «Սասնա Ծռեր» խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդում, անձնուրաց աշխատանքի համար պարգեւատրվել են անկախ Հայաստանի առողջապահության 25-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում:
«Զուտ գնահատվել է մեր աշխատանքը, սա տրված է ամբողջ շտապօգնությանը: Մարդիկ կային չերեւացին, բայց նրանց աշխատանքը ամենօրյա այնտեղ եղել է, կապ չունի՝ ինչ-որ մեկը գերության մեջ է եղել , թե՝ ոչ», - լրագրողների հետ զրույցում նշել է Սալվադոր Խեչոյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին «Սասնա Ծռեր» խմբի անդամները մի քանի օրվա ընթացքում ոստիկանության գրավված ՊՊԾ-ում են պահել շտապօգնության աշխատակիցների, որոնց թվում էին Սալվադոր Խեչոյանը եւ բուժքույր Մալինա Մարգարյանը: