Ինչպե՞ս ավելի գրավիչ դառնալ սիրելի տղամարդու աչքերում. 7 արդյունավետ հնարք
ՎԻԴԵՈ1.Անկեղծ ժպիտն ամենաթանկ կոսմետիկայից ավելի լավ կկերպարանափոխի ձեր դեմքը։ Շատ տղամարդիկ նշում են, որ ժպիտը կնոջ ամենակարևոր արժանիքներից է, այնպես որ, օգտվեք դրանից։
2. Կարմիր շրթներկ
Սիրելի տղամարդու աչքերում ավելի ինքնավստահ և գրավիչ նայվելու համար պարզապես շուրթերը կարմիր ներկեք։ Եթե վախենում եք չափազանց վառ տեսք ունենալուց, ընտրեք կարմիրի՝ ձեզ հարմար երանգը։
3. Երկար մազեր
Գաղտնիք չէ, որ տղամարդիկ սիրում են երկար և փայլուն մազեր, և հարցն այստեղ էսթետիկ գրավչության մասին չէ. բանն այն է, որ տղամարդկանց մեծամասնության համար առողջությունն ու գեղեցկությունն ուղիղ կապի մեջ են։ Ինչպես հայտնի է, երկար, փարթամ և փայլուն մազերը կնոջ լավ առողջության ցուցիչներից մեկն են։
Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝
10 պատճառ՝ ամեն օր սմբուկ ուտելու համար
4. Կարմրաներկ
Ահա առողջության և գեղեցկության ևս մեկ ցուցիչ։
5. Հագեք զգեստներ և մի ամաչեք կանացի նայվելուց
Ձեր փխրունությունը, կանացիությունն ու էլեգանտությունն ավելի լավ է ընդգծեք ռոմանտիկ զգեստով։ Ջինսերը լավն են, բայց սիրելիի աչքերում ավելի գրավիչ երևալու համար մի մոռացեք պարբերաբար կանացի զգեստներ կրել։
6. Կարմիր գույն
Կարմիրը տղամարդկանց վրա հետաքրքիր ներգործություն է ունենում։ Այն նախևառաջ ասոցացվում է ինքնավստահության հետ։
7. Բարձրակրունկներ
Բարձրակրունկները սովորական աղջկանից ձեզ թագուհու կվերածեն։