Եռաբլուրում շիրմաքարեր պղծող կինը ստորագրությամբ ազատ է արձակվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇիրմաքարեր պղծելու կասկածանքով բերման ենթարկված 51–ամյա կինը համապատասխան բացատրություն տալուց հետո ստորագրությամբ ազատ է արձակվել։ Այս մասին հայտնեցին ոստիկանությունից։
Նշենք, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում գերեզմանոցների շիրմաքարերին մոմ հալեցնելու դեպքերի վերաբերյալ։