1in.am-ը շարունակում է հավատարիմ մնալ պատվերով վերլուծություններ գրելու իր սկզբունքին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼևոն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Հայկական լրատվական դաշտում կան լրատվականներ, որոնց մատուցած տեղեկատվությունը մեղմ ասած անկողմնակալ չէ, և հիմնականում նպատակաուղղված է արհեստական լարվածություն ստեղծելուն և տարածելուն: Ինչ խոսք նման կարգի լրատվականի առաջամարտիկներից է 1in.am-ը, որը հայտնի է մարդկաց մանիպուլացնելու հակումներով: Այսօր էլ այս լրատվականը հերթական վերլուծություն կոչվածն էր հրապարակել, որն իրականում իրականության հետ ոչ մի աղերս չուներ, խոսքը ՀԱՕԿ-ին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը կասեցնելու մասին էր: Օրեր առաջ ՀԱՕԿ-ը մանրակրկտորեն ներկայացրել է, թե ինչու է անդամակցությունը կասեցվում, և բոլորի համար կարծես պարզ, հասկանալի ու ընդունելի էին պատճառները: Սակայն վերոնշյալ լրատվականը հավատարիմ մնալով պատվերով վերլուծություններ գրելու իր սկզբունքին այս հարցին փորձում է այլ երանգներ տալ, արհեստական ու գոյություն չունեցող խնդիրներ փորձել ստեղծելով ՀԱՕԿ-ի և ԿԳՄՍ նախարարության միջև: Սակայն այդ փորձերը այնքան արհեստածին են, որ նույնիսկ անրադառնալ չարժե, էլ ուր մնաց լուրջ վերաբերել: