Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդարադատության նախարարությունը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացի և որոշ հարցերի վերաբերյալ:

Ներկայացնում ենք ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տրամադրված հայտարարությունն ամբողջությամբ.

«ՀՀ արդարադատության նախարարությունը, հետևելով վերջին մի քանի շաբաթների ընթացքում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներին, անհրաժեշտ է համարում բազմակողմանի տեղեկություն տրամադրել հասարակությանը Կոնվենցիայի վավերացման գործընթացի և հանրության շրջանում Կոնվենցիայի կարգավորման առարկայի վերաբերյալ տարածվող մեկնաբանությունների վերաբերյալ։

Վավերացման գործընթացի վերաբերյալ

Այսպես, Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականի օգոստոսի 1-ին: Հայաստանի կողմից այն ստորագրվել է 2018թ. հունվարի 18-ին։ Ընդհանրապես, այս կոնվենցիայի մասին խոսելիս, պետք է նկատի ունենալ, որ ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածով ամրագրված է, որ ՀՀ պետական քաղաքականության հիմնական նպատակներից է կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության ապահովումը։Ուստի, պատահական չէ նաև, որ Ազգային ժողովի կողմից 2019թ. փետրվարին հաստատված ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված է, որ կառավարության ուշադրության կենտրոնում է լինելու նաև կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաև կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Բացի այս, Կառավարության ծրագրում նշված է, որ հասարակական անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունի բռնությունից զերծ հանրության հայեցակարգը։ Հանրային համերաշխության մակարդակի բարձրացման նպատակով Կառավարությունը մտադիր է գործուն միջոցներ ձեռնարկել հանրային կյանքի բոլոր ոլորտներում բռնության դեպքերի նվազեցման եւ բացառման ուղղությամբ:

Այս տրամաբանությամբ ՀՀ կառավարության 16 մայիսի 2019 թվականի N 650–Լ որոշմամբ հաստատված հնգամյա միջոցառումների ծրագրի 11-րդ կետով նախատեսվել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացի կազմակերպումը։

Ուստի, Կոնվենցիայի վավերացման գործընթացի համար պատասխանատու գերատեսչություններն արդեն իսկ սկսել են տվյալ գործընթացը՝ ինչպես դա պահանջվում է «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով։

Իրավասու բոլոր պետական մարմիններից ստացվել և ամփոփվել են կարծիքները և փաթեթն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացրել է Կառավարություն։ Նույն հոդվածի իմաստով նախքան միջազգային պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելը Կառավարությունը, Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դիմելու է Սահմանադրական դատարան՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխա-նությունը որոշելու նպատակով:

Այս ընթացքում հետևելով տարբեր շրջանակներից հանրային քննարկման դաշտ բերվող Կոնվենցիայի որոշ դրույթների վերաբերյալ հակամետ, երբեմն նաև մանիպուլյատիվ մեկնաբանություններին, այդ թվում՝ Սահմանադրությամբ նախատեսված «ընտանիքի» կամ «սեռերի» կոնցեպտի հետ թվացյալ հակասությունների վերաբերյալ հայտարարություններին, Արդարադատության նախարարությունը հարկ է համարում հանրությանը հավաստիացնել, որ Կոնվենցիան որևէ կերպ չի հակասում Սահմանադրությամբ նախատեսված ընտանիքի կամ սեռերի կոնցեպտին, Կոնվենցիան չի կարգավորում ընտանեկան կյանքը կամ ընտանիքի կառուցվածքը, և որևէ պետություն պարտավոր չէ ըստ Կոնվենցիայի փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները: Այն չի պարունակում «ընտանիքի» սահմանումը և ոչ էլ խրախուսում է ընտանիքի որևէ կառուցվածք։ Կոնվենցիան որևէ կերպ չի ազդում ամուսնության մասին ազգային օրենսդրության վրա: Կոնվենցիան որևէ կերպ վտանգի տակ չի առնում ազգային ավանդույթներն ու արժեքները, ավելին, այն չի պարտավորեցնում վերացնել ավանդույթները, ինչպես դա փորձ է արվում ներկայացնել: Կոնվենցիան միմիայն նշում է, որ ավանդույթները, մշակույթը և կրոնը չեն կարող կանանց նկատմամբ բռնությունն արդարացնելու հիմք հանդիսանալ։

Ի դեպ, Հայաստանի համար 1993թ-ից ուժի մեջ գտնվող «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» 1973թ. ՄԱԿ կոնվենցիայի նախաբանում և 2-րդ հոդվածում սահմանված է, որ «գիտակցելով, որ տղամարդկանց ու կանանց միջև լիակատար հավասարության հասնելու համար անհրաժեշտ է փոխել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ավանդական դերը հասարակության մեջ և ընտանիքում, մասնակից պետությունները պարտավորվում են ձեռնարկել բոլոր համապատասխան, ներառյալ՝ օրենսդրական, միջոցները՝ փոխելու կամ վերացնելու համար այն գործող օրենքները, ենթաօրենսդրական ակտերը, սովորույթներն ու պրակտիկան, որոնք ներկայացնում են խտրականություն կանանց նկատմամբ։ Ուստի, կարծում ենք, որ «ավանդույթների պահպանությանը» միտված արշավն ընդամենը հանրությանը մոլորության մեջ դնելու փորձ է՝ անկախ այդ փորձերի իրական նպատակների տարբերությունների։

Միաժամանակ, արդարադատության նախարարությունն օգտակար է համարել ստանալ նաև Եվրոպայի Խորհրդի սահմանադրական հարցերով մասնագիտացված խորհրդատվական կառույցի՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը մեր Սահմանադրության տեսանկյունից Կոնվենցիայի վավերացման ազդեցության հարցի վերաբերյալ (constitutional implication of the Convention) և հատկապես շահարկվող հարցերին անդրադառնալու տեսանկյունից։ Կարծիքը ստանալուն պես այն կհանրայնացվի։

Մինչ այդ, նախարարությունը հետևելով մասնագիտական և ոչ մասնագիտական շրջանակների կողմից շարունակվող շահարկումներին, մեր հասարակության իրազեկման համար առաջարկում է օգտվել այս հայտարարությանը կից տեղադրված հակափաստարկների տեղեկանքից, որը շարունակվում է լրացվել՝ ներառելով հակափաստարկներ նոր շրջանառվող փաստարկների վերաբերյալ։

Կոչ ենք անում մեր հասարակությանը՝ չտրվել մանիպուլյացիաների, ժամանակ գտնել ու կարդալ Կոնվենցիան, որի հայերեն թարգմանությունը հասանելի է հետևյալ հղումով։

Կառավարությունը հանձնառու է և վճռական մարդու իրավունքների պաշտպանության իրապես արդյունավետ գործիքակազմերի ստեղծման, ամրապնդման և երաշխավորման ուղղությամբ։

Հետայսու Արդարադատության նախարարությունը կշարունակի հանրության իրազեկումը հաղորդակցության այլ արդյունավետ ձևերով ևս»։

В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»Джей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»
Самое популярное