Պոչետինոն ներողություն է խնդրել «Մանչեսթեր Յունայթեդից»
ՍՊՈՐՏԼոնդոնի «Տոտենհեմի» արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ներողություն է խնդրել «Մանչեսթեր Յունայթեդից» Շանհայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ իր ղեկավարած թիմի ֆուտբոլիստներից կողմից կոշտ պայքարի համար։ «Տոտենհեմը» պարտվել էր 1։2 հաշվով։
«Ես դժգոհ էի որոշ դրվագներից։ Մեր ֆուտբոլիստների անունից ներողություն եմ խնդրում «Մանչեսթեր Յունայթեդից»։ Դիտավորյալ եւ միտումնավոր ոչինչ չի արվել։ Նախապատրաստական փուլում որոշակի ագրեսիվություն եւ կիրք պետք է, սակայն հիմնական խնդիրը ֆիզիկական վիճակն է եւ թիմային խաղ կառուցելը»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է Reuters-ը։
«Տոտենհեմը» հաջորդ ընկերական խաղում կմրցի «Ինտերի», «Մանչեսթեր Յունայթեդը»՝ «Միլանի» հետ։