ՀԽ-ն Քարահունջում պեղումների դադարեցման անհրաժեշտության մասին կոչով դիմել է կառավարությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրային խորհուրդն այսօր՝ հուլիսի 25-ին, Քարահունջում պեղումների դադարեցման անհրաժեշտության մասին կոչով դիմել է կառավարությանը: Բնապահպանական հարցերով հանձնաժողովի ղեկավար Կարինե Դանիելյանը հայտարարել է, որ իրեն դիմել է Պարիս Հերունիի դուստրը: Հերունին իր ժամանակին հետազոտություն է անցկացրել եւ պարզել, որ Քարահունջն աշխարհում առաջին ամենահին աստղադիտարանն է, որն ավելի քան 7 հազար տարեկան է:
«Սակայն այժմ այնտեղ, Նանա Հերունիի խոսքով, հնագետ Աշոտ Փիլիպոսյանի եւ նկարիչ Աշոտ Ավագյանի թիմը լուրջ խախտումներով պեղումներ են անցկացնում «Զորաց քարեր» համալիրում: Բացի այդ, նրանք պնդում են, որ Քարահունջը առնվազն 4 հազար տարեկան է եւ աստղադիտարան չէ»,- նշել է նա: Դանիելյանն առաջարկել է երկու կողմերի մասնակցությամբ քննարկումներ անցկացնել՝ օբյեկտիվ եզրակացության հասնելու համար:
Նշենք, որ «Զորաց քարեր» համալիրը տարածաշրջանում հնագույն մեգալիթյան հուշարձաններից մեկն է: