«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին չեն վիրահատի
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին չեն վիրահատի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը:
«Իրեն վիրահատություն պետք չի, ոսկորները լավ համադրված են: Ոտքի անշարժացում է պետք իրեն, որը կկատարվի գիպսային կամ այլ եղանակով»,- ասաց Միքայել Մանուկյանը:
Հովհաննես Հարությունյանը որոշ ժամանակ էլ կմնա հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանին եւ խմբի մյուս անդամ Պավել Մանուկյանին նախորդ օրը քաղաքացիական հիվանդանոց էին տեղափոխվել վիրահատության նպատակով:
Հովհաննես Հարությունյանը վիրավորվել էր ոտքից: Նրա փաստաբանն ահազանգում է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում: