Ղազախստան մեկնելու եմ աշխարհի քառակի չեմպիոն դառանալու համար. Արթուր Ալեքսանյան
ՍՊՈՐՏՌիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հետ զրուցել է ՀԱՕԿ լրատվականը։
Տոկիո-2020-ը Արթուրի 3-րդ Օլիմպիական խաղերն են։ Նա պատմում է, որ բոլոր խաղերին էլ նույն կերպ է պատրաստվում․
«Կապ չունի Օլիմպիական խաղեր են, աշխարհի, թե Եվրոպայի առաջնություն, ինձ համար բոլորն էլ շատ պարտավորեցնող են, քանի որ բոլորը միայն ոսկե մեդալի ակնկալիք ունեն ինձնից:
2018 թվականին Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնության ժամանակ վնասվածքս շատ է խանգարել ինձ։ Այն խոսակցություններին, թե այլևս առաջվանը չեմ, ուշադրություն էլ չեմ դարձնում, ես գիտեմ, ներքուստ զգում եմ, որ կարող եմ և շարունակելու եմ գոտեմարտել։ Եվրոպական խաղերում հաղթանակս ապացույց էր, որ շատ անտեղի են այդպիսի խոսակցությունները և կարծիքները»:
Սեպտեմբերի 14-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում տեղի կունենա վարկանիշային աշխարհի առաջնությունը։ Այդ առաջնությանը Օլիմպիական չեմպիոնը պատրաստվում է թիմի հետ։ Այս պահին նրանք գտնվում են մարզումային ծանրաբեռնված փուլում։ Խոսակցության վերջում հայ ըմբիշն ասաց, որ էական չէ, թե ում կհաղթի աշխարհի առաջնությունում (2018 թվականին նա կիսաեզրափակչում պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևին), կարևորը վերջնական արդյունքն է․
«Ղազախստան եմ մեկնելու, ոչ թե աշխարհի չեմպիոնի տիտղոսը հետ բերելու, այլ աշխարհի քառակի չեմպիոն դառանալու, իսկ թե այդ ճանապարհին ում կհաղթեմ, ինձ համար կարևոր չէ»,- ասել է Ալեքսանյանը: