Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին. Մեքենան ընկել է գետը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՍեպտեմբերի 8-ին, ժամը 20.43-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Վահագնաձոր գյուղի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 25-րդ կմ-ին «Daewoo» մակնիշի անհայտ պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Գ. Վ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել Դեբեդ գետը:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը եւ ուղեւորներ` 1989 թ. ծնված Բ. Ա.-ը եւ 1996 թ. ծնված Ա. Ա.-ը գետից դուրս են բերվել տեղի ուժերով եւ տեղափոխվել Վանաձոր քաղաքի ԲԿ. բժիշկները Ա. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Բ. Ա.-ինը եւ Գ. Վ.-ինը՝ միջին ծանրության: