Երևանում թալանել են երգիչ Էրիկ Մակարյանի ավտոմեքենան
ԻՐԱՎՈՒՆՔՈստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 18-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ, Լիլիթ Կ.-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 20:00-ից 20:02 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք, օգտվելով ավտոմեքենայի պատուհանը բաց լինելու հանգամանքից, Կիլիկիա թաղամասի 5/35 հասցեի մոտ կայանված, ամուսնուն պատկանող Mercedes մակնիշի 91 CQ 900 համարանիշի ավտոմեքենայի միջից գողացել են Այֆոն և Սամսունգ տեսակի բջջային հեռախոսներ:
Դեպքի վայր ժամանած ոստիկաններին ավտոմեքենայի տերը՝ Երևանի բնակիչ, 42-ամյա էրիկ Մակարյանը հայտնել է, որ ինքը մտել է խանութից գնումներ կատարելու և 2 րոպե անց դուրս գալով՝ նկատել է, որ ավտոմեքենայի միջից հեռախոսները գողացել են: Աղբյուրի տեղեկություններով՝ Էրիկ Մակարյանը ոստիկաններին հայտնել է նաև, որ ինքը «Ջոս» ռեստորանային համալիրի երգիչն է: