ՇՏԱՊ. մինչ որոշ մարդիկ արհեստական աղմուկ են բարձրացնում, թե Սևանում լողալը վտանգավոր է, Ստեփանավան քաղաքի Չքնաղ գետում հայտնաբերվել են մեծ թվով սատկած ձկներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄինչ այս օրերին որոշ մարդիկ արհեստածին աղմուկ են բարձրացնում, թե Սանա լճում լողալը վտանգավոր է, իրական վտանգ է առաջացել Լոռու մարզի Ստեփանավանի վարչական տարածքում։
Ինչպես Ստեփանավանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է, Ստեփանավան քաղաքով հոսող Չքնաղ գետում տեղացիները հայտնաբերել են մեծ թվով սատկած ձկներ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում տեղացիներն ասում էին, որ ձկների սատկելու պատճառը Արմանիս գյուղի վարչական տաածքում գործող ոսկու հանքի շահագործումն է, քանի որ այնտեղի դուրս եկած կեղտաջրերը լցվում են գետը և իրենց սև գործն անում. «Գործարանն ամբողջական չի աշխատում, սակայն էլի չարիք է դարձել էս չքնաղ Լոռվա աշխարհի համար, էլ չենք ասում, որ գործարանը տարիներ շարունակ խաբել է ինչպես հարակից տարածքում ապրող մադկանց, այնպես էլ Ստեփանավանի քաղաքապետարանին»։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ