Իռլանդիան փորձելու է իր խաղը թելադրել Նորվեգիային բացման խաղին. Եվրո-2019
ՍՊՈՐՏԻռլանդիայի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ Թոմ Մոհանի կարծիքով Եվրո-2019-ի B խմբում յուրաքանչյուր թիմ փորձելու է օգտագործել իր հնարավորությունը:
«Մեր խմբում ընդգրկված թիմերը շատ ուժեղ են: Նորվեգիան մինչ այս հաղթել են Գերմանիային և Խորվաթիային: Ֆրանսիան ուժեղ թիմ է, քանի որ Ֆրանսիան է և Չեխիան այստեղ է հասել բավականին բարդ խմբում հաղթող դուրս գալով: B խմբում յուրաքանչյուր թիմ փորձելու է օգտագործել իր հնարավորությունը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մոհան:
Մասնագետի խոսքով՝ եղանակային պայմաններն իր թիմի համար դժվար են, քանի որ Իռլանդիայում շատ ցածր ջերմաստիճան է: «Մենք վերլուծել ենք Նորվեգիայի խաղաոճը և շատ ենք կարևորում մեկնարկային հանդիպումը: Ձգտելու ենք չեզոքացնել նրանց ուժեղ կողմերը և մերը խաղը թելադրել նրանց»,-եզրափակեց նա:
Եվրոպայի 2019 թվականի մինչև 19 տարեկանների առաջնությունն այս տարի կանցկացվի Հայաստանում: Հանդիպումները կկայանան «Հանրապետական», «Բանանց», ՀՖՖ տեխնիկական կենտրոնի մարզադաշտերում:
8 թիմերը բաժանված են երկու ենթախմբերի` A, B: A խմբում Հայաստանի ընտրանու հետ ընդգրկված են նաև Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի հավաքականները: B խմբում կմրցեն Նորվեգիայի, Իռլանդիայի, Չեխիայի և Ֆրանսիայի ընտրանիները:
Եվրո-2019-ի տոմսերը վաճառքում են և արժեն 200-500 դրամ: