ՀՀ քաղաքացին վիճել է մոր հետ ու փորձել Թուրքիա փախչել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են իրավախախտին, որը փորձել է ապօրինաբար հատել հայ-թուրքական սահմանը:
ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը հայտնում է, որ 2016-ի սեպտեմբերի 6-ին Գյումրիի սահմանապահ ջոկատի աշխատակիցները Խարկով բնակավայրի սահմանապահ ուղեկալի հատվածում հայտնաբերել են մարդու հետքեր, որոնք տանում էին պետական սահմանի ուղղությամբ:
Սահմանապահ ջոկատի ստորաբաժանումների ու պահուստային ուժերի շնորհիվ իրավախախտին ձերբակալել են հենց պետական սահմանի մոտ՝ Խարկով բնակավայրի տարածքում:
Նախնական հարցաքննության ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածը ՀՀ քաղաքացի Մազմանյան Գուրգեն Արամին է՝ 27.02.1998 թ ծնված, Բագրավան գյուղի բնակիչ, որը պարզաբանել է , որ վիճել է մոր ու քրոջ հետ ու մտադիր է եղել Թուրքիա գնալ, դրա համար էլ անցել է Հայկաձոր բնակավայրում ազդանշանային համալիրը ու գնացել Հայաստանի Հանրապետության ու Թուրքիայի Հանրապետության սահմանի կողմը:
Հիմա ձերբակալվածի նկատմամբ լրացուցիչ ստուգումներ են իրականացվում: