Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հորը դիտավորյալ սպանել է որդին. նոր հանգամանքներ՝ 25 տարվա վաղեմության սպանության գործով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել եւ քննության առել ՀՀ զինվորական դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ 25 տարվա վաղեմությամբ կատարված սպանության գործով Աշտարակի շրջանային ժողդատարանի կողմից կայացված դատավճիռը նոր երեւան եկած հանգամանքի հիմքով բեկանելու եւ գործը առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ, հաղորդում է Գլխավոր դատախազությունը:

2018թ. հուլիսին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին է ստացվել Է. Պ.-ի դիմումն այն մասին, որ 1994թ. ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում վիճաբանության ընթացքում իր հորը՝ Մ. Պ.-ին դիտավորյալ սպանել է Հ.Գ.-ն, սակայն դեպքի իրական հանգամանանքները խեղաթյուրվել են եւ արդյունքում վերջինս ենթարկվել է ընդամենը 1 տարվա ազատազրկման:

Ներկայացված հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տված բացատրությամբ Է.Պ.-ն վերահաստատել է հայտնած տեղեկությունը՝ հավելելով, որ այդ մասին իրեն պատմել են նաեւ դեպքին ականատես կոնկրետ անձինք, իսկ հետագայում Հ. Գ.-ի հորեղբայրը՝ Մ. Գ.-ն, եկել է իրենց տուն եւ ահաբեկել իր պապիկին, որպեսզի վերջինս բողոք չներկայացնի, ինչից վախենալով՝ իրենք ընտանիքով հեռացել են Հայաստանից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ստացվել նաեւ այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի ստորագրությամբ 1993թ. մարտի 13-ի ամսաթվով տեղեկանք է տրվել առ այն, որ Մ. Պ.-ն զոհվել է 1994թ. ապրիլի 16-ին՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում 2018թ. օգոստոսի 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծում կատարելու դեպքի առթիվ:

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում սկսված նախաքննության ընթացքում իրականացված բազմածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների, դրանց նկատմամբ իրականացված պատշաճ դատախազական հսկողության արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի «Տոչ պրիբոր» գործարանի տնօրեն Մ.Պ.-ն 3 անձանց հետ 1994թ. ապրիլի 16-ին գնացել են Ակնալիճ գյուղի լճի տարածքում գտնվող ռեստորան: Ճաշելուց հետո ռեստորանի բակում նրանց մոտեցել են մի քանի անձինք, որոնց թվում՝ նաեւ Հ. Գ.-ն: Տեղի է ունեցել վիճաբանություն եւ քաշքշոց, որի ընթացքում Հ. Գ.-ն հանել է ատրճանակը, օդ կրակել, այնուհետեւ կրակել Մհեր Պողոսյանի ուղղությամբ եւ արագ հեռացել դեպքի վայրից: Մ. Պ.-ն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, սակայն, ստացած հրազենային վնասվածքներից մահացել է:

Նախաքննությամբ պարզվել է, որ դեպքի առթիվ 1994թ. ապրիլի 17-ին քրեական գործ է հարուցվել 1961թ. ընդունված քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 6-րդ կետով, եւ սկզբնական փուլում Հ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածի 2-րդ եւ 6-րդ կետերով՝ չնչին շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելու համար: Սակայն 1994թ. ապրիլի 26-ին որոշում է կայացվել Հ.Գ.-ին առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին, եւ 1994թ. դեկտեմբերի 19-ին Աշտարակի շրջանային ժող.դատարանի կողմից կայացված դատավճռով նա մեղավոր է ճանաչվել 1961թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 259.1-րդ հոդվածի «Բ» կետով՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտմամբ Մ. Պ.-ին մահ պատճառելու համար եւ դատապարվել 1 տարի ժամկետով ազատազրկման:

Նախաքննության ընթացքում ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունից առգրավվել է Մ. Պ.-ի արխիվային գործը, որի զննությամբ պարզվել է, որ նրան տրվել է զոհվածի կարգավիճակ՝ չնայած այն հանգամանքին, որ ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ Մ.Պ.-ն զինվորական ծառայության հետ բացարձակապես կապ չի ունեցել եւ մարտական գործողությունների մասնակից չի հանդիսացել: Զննված գործում առկա է եղել նաեւ Մ. Գ.-ի կողմից տրված տեղեկանք առ այն, որ Մ.Պ.-ն զոհվել է 1994թ. ապրիլի 16-ին՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում, ինչը հակասում է քրեական գործում առկա այլ փաստական տվյալներին, մասնավորապես՝ դատավճռին: Ավելին. պարզվել է, որ 2002թ. հունիսի 1-ին ՀՀ երկրորդ նախագահի կողմից թիվ ՆՀ-1106 հրամանագրով Մ. Պ.-ն հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնազոհության եւ խիզախության համար հետմահու պարգեւատրվել է արիության մեդալով:

Նկատի ունենալով, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ի հայտ են եկել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած հանգամանքներ, որոնք ինքնին ապացուցում են դատապարտյալի կատարած հանցանքի ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, այսինքն՝ որոնք առերեւույթ վկայում են Հ. Գ.-ի կողմից խուլիգանական դրդումներով եւ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով Մ. Պ.-ին սպանելու եւ այդ իրողությունը թաքցնելու նպատակով մարտական գործողությունների ժամանակ վերջինիս զոհվելու մասին անձնական գործ կազմելու, պարգեւատրելու վերաբերյալ, 2018թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանի որոշմամբ նոր երեւան եկած հանգամանքի հիմքով հարուցվել է վարույթ:

2018թ. հարուցված գործի նախաքննության եւ հարուցված վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների, ինչպես նաեւ 1994թ. կայացված դատավճռի համադրված վերլուծությունից ակնհայտ է դարձել, որ այդ դատավճիռն օրինական եւ հիմնավոր չէ, քանի որ դատարանը սխալ է գնահատել գործով ձեռք բերված ապացույցները եւ, Հ. Գ.-ին դատապարտելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 259.1-րդ հոդվածի «Բ» կետով, թույլ է տվել նյութական եւ դատավարական իրավունքի խախտում: ՀՀ Վճռաբեկ դատարանի եւ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համատեքստում ակնհայտ է դարձել, որ Մ. Պ.-ին կյանքից ապօրինաբար զրկելու դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ դատաքննությունը կատարվել են ակնհայտ թերություններով ու քրեական դատավարական նորմերի խախտումներով:

Վերոնշյալ բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ պահանջելով նոր երեւան եկած հանգամանքի հիմքով բեկանել 25 տարվա վաղեմությամբ կատարված սպանության գործով կայացված դատավճիռը ու եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Բողոքի դատական քննությունը ներկայումս ընթացքի մեջ է:

Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топлива
Самое популярное