Մեկ հարվածով երեք մահ. պատվերով սպանության մանրամասները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆArmlur.am-ը գրում է.
Կամսար Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկանալով Արթուր Սարգսյանի` Արկադի և Արտյոմ Գևորգյանների սպանությունը կազմակերպելու մտադրության մասին, Ա.Երեմյանի և Ա.Սարգսյանի հետ միասին համաձայնվել են պատվերի` այն է գումարային վարձատրության դիմաց կատարել սպանությունը:
Տեղեկանալով, որ Գևորգյանները պետք է գնան Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց` զինվել են և սպասել մինչ իրենց կմոտենա ավտոմեքենան և կրակահերթ են բացել մեքենայի ուղղությամբ:
Սրա հետևանքով մեքենայի վարորդն ու երրկու ուղևորները մահացել են: Դատարանն ուսումնասիրելով փաստերը` որոշել է Կամսար Հակոբյանին մեղավոր ճանաչել և դատապարտել 15 տարվա ազատազրկման: