9-րդ մասիվում մարդատար ավտոբուսը, առաջ ընթանալով, գլխիվայր հայտնվել է ձորում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր, հուլիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածում, Վիլնյուսի փողոցում, դեռևս անհայտ պայմաններում, թիվ 63 երթուղուն պատկանող, սակայն չշահագործվող ավտոբուսը նորգման համար փորված փոսի վրա կայանված վիճակում առաջ է ընթացել և գլխիվայր հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ