«Պատվից առավել» հեռուստասերիալի թիմի հումորային անակնկալը Ելենա Արշակյանի 35-ամյակին
ՎԻԴԵՈTert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ ռեժիսոր Ելենա Արշակյանը տոնել է 35-ամյակը, ինչի առթիվ մեծ խնջույք է կազմակերպել: Երեկույթին ներկա են եղել մի շարք հայտնի մարդիկ՝ Անի Երանյանը, Խորեն Լևոնյանը, Քրիստինե Պեպելյանը, Սարգիս և Մանո Գրիգորյանները, Ալեքսանդր և Լիլիթ Բաբասյանները, Սուրեն Փահլևանյանն ու Յանա Դանեիլյանը, Վարդան Հովսեփյանը և այլք:
Ռեժիսորի ղեկավարած նախագծերի՝ «Պատվից առավել» և «Մոր խոստումը» հեռուստասերիալների ստեղծագործական կազմի անդամները ևս ներկա են եղել խնջույքին:
«Պատվից առավել» նախագծի թիմը Ելենայի համար անակնկալ է պատրաստել տեսանյութի տեսքով՝ ցույց տալով, թե ինչպես են դերասանները «պայքարում» իրար դեմ խնջույքին ներկա լինելու համար: