Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում․ 28-ամյա վարորդը տեղում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ, հունիսի 30-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Վանանդ գուղի բնակիչ 28-ամյա Խաչատուր Մուրադյանը իր վարած BMW մակնիշի 90 QQ 095 համարանիշի ավտոմեքենայով Վանանդ-Հուշակերտ ավտոճանապարհի 6 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Խ․ Մուրադյանը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ