Գողություն՝ Սիսիանի բանկերից մեկում․ սպասարկման սեղանից անհետացել էր հաճախորդի հեռախոսը
ԻՐԱՎՈՒՆՔՈստիկանության Սիսիանի բաժնում հունիսի 24-ին ժամը 16.00-ին մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09.30-ի սահմաններում, Ադոնցի թիվ 4 հասցեում գտնվող բանկի մասնաճյուղի հաճախորդների սպասարկման սեղանից գողացել են իր «Սամսունգ Գալաքսի Ա-6» տեսակի բջջային հեռախոսը՝ պատճառելով 110.000 դրամի վնաս: Այս մասին հաղորֆում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կնոջ բջջային հեռախոսը գողացել է 39-ամյա մի տղամարդ, որը հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել:
Նախապատրաստվում են նյութեր: