Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամին դանակահարողի ինքնությունը պարզվել է. Էդգար Ջանոյան
ԻՐԱՎՈՒՆՔTert.am-ը գրում է.
Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին դանակահարողի ինքնությունը ոստիկանները պարզել են։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Նա նշեց նաև, որ կա բերման ենթարկված անձ։
«Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն»,-նշեց Ջանոյանը:
Հիշեցնենք, որ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Քիչ առաջ Ամիրյան փողոցում դանակահարել են Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում