Վրացական ակումբների ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել հակառուսական գրությամբ շապիկներով
ՍՊՈՐՏՎրացական մի քանի ֆուտբոլային ակումբների ֆուտբոլիստներ երկրի առաջնության հանդիպումներին դուրս են եկել հատուկ շապիկներով, որոնց վրա տպագրված են եղել հակառուսական կարգախոսներ: Այս մասին հայտնում է Armsport-ը։
Քութայիսի «Տորպեդոյի» ֆուտբոլիստները հայտնվել են սեւ շապիկներով, որոնց վրա գրվել է, որ Ռուսաստանը օկուպացրել է Վրաստանի տարածքի մի մասը։
Նույն դեպքը գրանցվել է նաեւ Թբիլիսիում, որտեղ «Լոկոմոտիվն» ընդունել էր «Ռուսթավիին»։ Թիմերի խաղացողները սպիտակ շապիկներով հանդիպում են անցկացրել, որոնց վրա նույնպես տպագրված են եղել հակառուսական գրություններ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները բարդացել են Վրաստանի մայրաքաղաքում զանգվածային անկարգություններից հետո։