Խոշոր ավտովթար Երևանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևան քաղաքի Աէրացիա թաղամասի բնակիչ, 28-ամյա Վահե Վարդանյանը Իսակովի պողոտայում՝ մաքսատան դիմաց, իր վարած Mercedes մակնիշի 55 AA 050 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե հատվածին, այնուհետև առաջ ընթանալով՝ տապալել երթևեկությունը կարգավորող ցուցանակը, այնուհետև բախվել հաստաբուն ծառին և հայտնվել հետիոտնի համար նախատաեսված վայրում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ, Վարդանյանը բուժօգնություն ստանալու նպատակով վթարից ժամեր անց դիմել է Նաիրիի բժշկական կենտրոն:
Մինչդեռ վթարից հետո օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության 2 բրիգադների բժիշկներին նա հայտնել էր, որ հրաժարվում է բժշկական օգնությունից:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ