Գևորգ Ղազարյանը չի տեղափոխվի բուլղարական ակումբ
ՍՊՈՐՏՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը չի տեղափոխվի բուլղարական ակումբ:
«Այն տեղեկությունը, թե ֆուտբոլային կարիերաս կարող եմ շարունակել Բուլղարիայում, չի համապատասխանում իրականությանը: Նույնիսկ բանակցություններ չեն եղել: Չգիտեմ, թե որտեղից է սկիզբ առել այս տեղեկությունը»,-ֆեյսբուքի իր էջում գրել է ֆուտբոլիստը:
Մայիսի 21-ին Ղազարյանը երկկողմ համաձայնությամբ խզել էր պայմանագիրը պորտուգալական «Շավիշ»-ի հետ, որտեղ տեղափոխվել էր 2018 թվականին պորտուգալական մեկ այլ ակումբից` «Մարիտիմու»-ից: