ՀՀ ոստիկանությունում առաջիկայում հնարավոր է միավորվեն կրկնվող ծառայությունները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանությունում անցկացվող օպտիմալացման արդյունքում կրկնվող ծառայությունները հնարավոր է՝ միավորվեն:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
«Այս հարցը բարձրացվել է նաև ՀՀ ազգային ժողովում՝ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ: ՀՀ ոստիկանության աշխատողների թիվն այնքան էլ մեծ չէ եվրոպական տարբեր զարգացած երկրների համեմատ: Օպտիմալացման շրջանակում կրկնվող ծառայությունները կարող են դառնալ մեկ ծառայություն»,- նշեց Օսիպյանը: