Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկեց ՀՀ-ԵԽ 2019-2022-ի գործողությունների ծրագիրը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 

Այն ներկայացվում է ամբողջությամբ.

«Հարգելի տիկին Գլխավոր քարտուղարի տեղակալ,

Հարգելի գործընկերներ, կառավարության անդամներ,

Նախարար Բաթոյան, նախարար Արշակյան, պարոն Քոչարյան,

Հարգելի խորհրդարանականներ, պարոն Ռուբինյան և տիկին Զոհրաբյան,

Հարգելի Մարդու իրավունքների պաշտպան,

Ձերդ գերազանցություններ, դեսպաններ,

Տեսնում եմ դիվանագիտական կորպուսի շատ անդամների, և, իրապես, շատ շնորհակալ եմ, որ դուք նույնպես այստեղ եք: Այստեղ են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Շնորհակալ եմ բոլոր ներկաներին:

Տիկնայք և պարոնայք,
Հարգելի ընկերներ,

Մեծապես ուրախ եմ ազդարարել Հայաստան – Եվրոպայի խորհուրդ քառամյա գործողությունների ծրագրի մեկնարկը։ Սա մեր համագործակցության կարևոր գործիք է: Արդեն իսկ լավ ավանդույթ է դարձել, որ գործողությունների այդ ծրագրի մեկնարկը տրվում է Գլխավոր քարտուղարի տեղակալ տիկին Բեթիյնի-Դրագոնիի ներկայությամբ և մասնակցությամբ։ Սա երրորդ անգամ է, որ մենք միասին ազդադարում ենք այդ ծրագրի մեկնարկի մասին։ Եվ անձամբ եմ հիշում, երբ միասին տվեցինք այդ մեկնարկը 2012 թվականին։

Մեր գործողությունների ծրագրի դրական գնահատականն այն է, որ այն եղել և մնում է կարևոր գործիք Հայաստանում քրեական արդարադատության, քրեակատարողական հիմնարկների, տեղական ժողովրդավարության, կոռուպցիայի, բարձրագույն կրթության և մի շարք այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումների խթանման համար: Այս տարի մեր առաքելությունն ավելի լայն է: Այս տարվա բյուջեն շատ ավելի հավակնոտ է. այն կազմում է 18,9 միլիոն եվրո և ունի հատուկ կենտրոնացում այն ոլորտներում կատարվող բարեփոխումների վրա, որոնք մեր կառավարության գերակայություններն են: Եվս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ մենք ունենք շատ լավ արձագանք դոնոր համայնքից: Մեր հաշվարկների համաձայն՝ այս պահի դրությամբ ապահովվել է 2019-2021 գործողությունների ծրագրի իրականացման բյուջեի մոտ 57 տոկոսի երաշխավորումը: Եվ դա գերազանց արդյունք է:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրներին, ովքեր իրենց ամուր աջակցությունն են հայտել Հայաստանի Գործողությունների ծրագրին: Ինչպես ասացի, դա բարեփոխումների գործիք է: Դրանք մեր բարեփոխումներն են. դրանք Եվրոպայի Խորհրդի բարեփոխումները չեն, դրանք դոնոր համայնքի բարեփոխումներ չեն: Սա այն է, ինչի կարիքը Հայաստանն ունի: Եվ սա այն է, ինչ Հայաստանը ցույց տվեց. բացարձակապես լուրջ է այն հարցում, թե ինչ երկիր ենք ցանկանում կառուցել: Երկիր, որը նախագծված է եվրոպական չափանիշների համաձայն, երկիր, որը հանգամանալից կերպով հիմնված է ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա: Սա այն երկիրն է, որ մեր հասարակությունն է ցանկանում: Եվ դրա դրսևորմանն ականատեսը եղանք 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին՝ Թավշյա հեղափոխության ընթացքում: Դա արտացոլում է մեր ժողովրդի ցանկությունները և մեր կառավարության վճռականությունն ու հանձնառությունը: Ուստի, ես լիովին վստահ եմ, որ մենք գործնականորեն հնարավորություն ունենք մեր կարիքներին համահունչ օգտագործելու այս կարևոր Գործողությունների ծրագիրը, բարեփոխումների կարևոր այս գործիքը: Եվ երբ 2021թ. ամփոփելիս լինենք, ասենք, որ արձագանգրել ենք շոշափելի արդյունքներ, որ բարեփոխումների այս գործընթացում մենք ունենք անհրաժեշտ հանրային վստահություն:

Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել բարեփոխման մեկ կարևոր ոլորտ, որն առնչվում է արդարադատության ոլորտին, իրապես անկախ, անկողմնակալ դատական համակարգին Հայաստանում։ Անդրադառնալով այս թեմային՝ նշեմ, որ կառավարության կողմից իր լիազորությունները ստանձնելուց հետո հստակ ընդգծվեց, որ կառավարությունը կանի ամեն ինչ՝ անկախությունը և անկողմնակալությունն ապահովելու համար, կանի ամեն ինչ՝ բացառելու դատական համակարգի վրա որևէ ճնշում: Եվ, մեղմ ասած, կառավարությունը նաև տպավորված չէր արդարադատության վրա առկա ճնշումով, որը գործադրվում էր ոչ թե կառավարության, այլ մարմինների կողմից, և դա պատճառ հանդիսացավ քաղաքական արձագանքի` երեքժամյա քաղաքական գործողության համար։ Բայց առավել կարևոր է, որ այն ընդգծեց առանց հապաղելու բարեփոխումների առաջմղման վճռականությունը։ Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Յագլանդին, քանի որ նա պարզապես վերցրեց հեռախոսը, զանգահարեց Հայաստանի վարչապետին և ասաց․ «Մենք այդտեղ ենք և ցանականում ենք օգնել»։ Սա է մեր համագործակցության բնույթը, սա է Եվրոպայի խորհրդին մեր անդամակցությանն էությունը: Մեկ շաբաթվա ընթացքում ընդունել ենք փորձագետների, բարձր մակարդակի փորձագետների՝ լավ բարեկամ պարոն Քրիստոս Ջակումոպուլոսի գլխավորությամբ, ովքեր սկսեցին աշխատել բարեփոխումների բովանդակության և արդարադատության ոլորտում բարեփոխումների ֆինանսավորման վրա։ Հունիսի 12-ին, գլխավոր քարտուղարը պատասխան նամակ գրեց վարչապետ Փաշինյանին, որում վերահաստատեց բոլոր պայմանավորվածությունները, և այժմ մենք սկսել են աշխատանքները։

Այժմ գործողությունների ծրագրում մենք կկատարենք բոլոր անհրաժեշտ կարգավորումները, որպեսզի հնարավոր լինի առաջ շարժվել բարեփոխումների հարցում առանց որևէ հապաղման։ Ցանկանում էի ընդգծել այս հստակ դրույթը՝ այս համագործակցության արժեքը, Եվրոպայի խորհրդում մեր անդամության նպատակը ցույց տալու համար։

Ցանկանում եմ նորից շնորհակալություն հայտնել Ձեզ արագ արձագանքի համար։ Դատական բարեփոխումների, իրապես անկախ և անկողմնակալ դատական բարեփոխումների իրականացումը մեզ համար ամբողջական է դարձնում հեղափոխության փիլիսոփայությունը։ Այժմ մենք այդ փուլում ենք գտվում։

Իմ մյուս կարևոր դրույթը վերաբերում է Եվրոպայի խորհրդի 70-ամյակին: Սա մեզ համար շատ կարևոր ընտանիք է, ազգերի ընտանիք, որոնք կանգնած են կողք կողքի ընդհանուր արժեքներ կոչվող այս հասկացության համատեքստում: Սա համաեվրոպական կառույց է: Սա կառույց է, որին մենք անդամակցում ենք 2001թ.-ից և տեսել ենք այդ անդամակցության օգուտները ինչպես լավ, այնպես էլ՝ վատ ժամանակներում: Մենք հնարավորություն ենք ունեցել մեր գործընկերների հետ միասին տոնելու կառույցի 70-ամյակը: Ցանկանում եմ նաև առանձնահատուկ ընդգծել Եվրամիության և անդամ երկրների հետ մեր համագործակցության կարևորությունը, որոնք եղել են բարեփոխումներին ուղղված մեր փոխգործակցության եռանդուն աջակիցները՝ ներառյալ Եվրոպայի խորհրդի շրջանակներում: Գիտեք, նոր եմ վերադարձել անցյալ շաբաթ Բրյուսելում կայացած Գործընկերության խորհրդի երկրորդ նիստից: Բրյուսելում ինձ հետ գտնվող գործընկերներից ոմանք այժմ այստեղ են: Եվ այնտեղ նույնպես մեծ աջակցություն է ցուցաբերվել կրկին Եվրոպայի խորհրդի հզոր փորձառնության կիրառմամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումների նկատմամբ: Շարունակական երկխոսություն ենք վարում և Եվրոպայի խորհրդի, և Եվրոպական միության անդամ երկրների հետ մեր երկկողմ հարաբերությունների շրջանակներում, և այս առումով ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել Հայաստանի խորը գնահատանքը:

Այսօր մեկ այլ կարևոր առաքելություն ունենք կատարելու. մենք մարելու ենք ԵԽ 70-ամյակին նվիրված փոստային բացիկ՝ հրատարակված ՀայՓոստի կողմից, որը նաև արտահայտում է կազմակերպության և այս կարևոր հոբելյանի մեր գնահատականը:

Ցանկանում եմ խոսքս եզրափակել մեկ այլ դրույթով: Եվրոպայի խորհուրդը վերաբերում է մեր իրավուքններին, մեր ազատություններին, մեր Եվրոպային: Եվրոպայի խորհուրդը 47 անդամ պետություններն են, և մենք միասին ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մեր արժեքներն առերեսվում են բազմաթիվ մարտահրավերների Եվրոպայի տարբեր հատվածներում: Կարծում եմ սա իրապես շատ ուժեղ կոչ է՝ հավաստիացնելու, որ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունն այն ամենին, ինչն անվանում ենք ընդհանուր արժեքներ: Մեր աշխատանքը պայմանավորված է ԵԽ հզորությամբ, որը հանդիսանում է մեր համատեղ աշխատանքի հենակետն՝ ինչպես ամրապնդելու, այնպես էլ՝ այն մարտահրավերներին հակազդելու ուղղությամբ, որոնց Եվրոպան առերեսվում է իր արժեքների առումով: Դա մեր իրավունքներն են, մեր ազատությունը, մեր Եվրոպայի խորհուրդը:

Անչափ շնորհակալություն և բարի գալուստ»:

В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»Джей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»
Самое популярное