Երեւանում 26-ամյա կինը բնական ճանապարհով քառյակ է ունեցել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԵրեւանում այսօր՝ սեպտեմբերի 3-ին, 26-ամյա կինը չորս երեխա է ունեցել:
NEWS.am-ի հետ զրույցում Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը հայտնեց, որ կինը ծննդաբերել է իրենց մոտ կեսարյան հատման ճանապարհով:
Նշենք, որ 26-ամյա կինը 2 տղա եւ 2 աղջիկ է ունեցել: Հետաքրքրական է, որ կինը բնական ճանապարհով՝ ոչ արհեստական բեղմնավորմամբ է քառյակ ունեցել: