Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես երկու օր մտածում էի՝ հրապարակե՞լ այս մասին, թե՞ վնասելու եմ համալսարանին. Լևոն Բարսեղյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

ՇՊՀ խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պատշաճ զգուշացում համարեք խնդրում եմ

Մի քանի օր առաջ իմացա, որ ՇՊՀ ամբիոնի վարիչներից մեկը նույն ամբիոնի դասախոսներից մեկի հետ գործի (ոչ թե անձնական հարաբերությունների) բերումով հաղորդակցվում է «բոզի տղա», «քաքակեր», «էսինչի բոզը», «ծախող» եւ այլ կոչականներով: Անձնական զրույցի հրավիրեցի ռեկտորի պաշտոնակատարի սենյակ, եւ պաշտոնակատարի ներկայությամբ խորհուրդ տվեցի հրաժարական տալ, հրաժարվել դասախոսական պրակտիկայից, լքել համալսարանը: Ասացի, որ, եթե Նոբելյան մրցանակակիր էլ լիներ, իր տեղը դասախոսական գործը կամ ամբիոն ղեկավարելը չպիտի լիներ: Ինչպեսեւ սպասում էի, ժխտեց փաստը, թերագհատահեց կարողություններս ու գիտելիքներս, ուզեց հասկանալ, թե ես ինչ կապ ունեմ համալսարանի հետ, իբր չգիտեր, բացատրեցի, թե ինչ կապ ունեմ: Դեռ հրաժարականի դիմում չի տվել, հավանաբար մտածում է, թե այս ամենը անհիմն է, եւ ես, որ կխոսեմ այս մասին, ապացուցել չեմ կարողանա, թե իր «բանահյուսական գոհարների» մասին տեղեկությունները ճշմարիտ են: Ես իրեն ապացուցելու բան չունեմ այնինչ:

Ես երկու օր մտածում էի՝ հրապարակե՞լ այս մասին, թե՞ վնասելու եմ համալսարանին: Կոծկումն ու ծածկադմբոցն իմ բնավորության գիծը չէ: Կոծկումը չի փոխելու դրությունը: Ճշմարտությունն ավելի թանկ է: Անցած տարիներին ՇՊՀ-ում տեղի ունեցած մեղմ ասած որոշ այլանդակաբարո գործողությունների, հարաբերությունների, չարաշահումների մասին լուրերը չափազանցություններ չեն եղել: Դա ազդել է համալսարանի կերպարի եւ հեղինակության վրա, դա վնասել է կրթությանը եւ գիտությանը այս համալսարանում, դա հանգեցրել է դիմորդների թվի կրճատմանը, եկամուտների նվազմանը, ֆինանսական եւ այլ ճգնաժամների աճին: Ոմանց ասում են «բարոյական ճգնաժամ» կա համալսարանում: Մեղմ է ասված: Սրան-նրան բամբասելը, հանիրավի վարկաբեկման գործողությունները, կեղծիք կամ չստուգված տեղեկություն տարածելը պատկերացնում ենք, պետության զավթման համակարգերում գրեթե բոլոր ոլորտներում նման բաներ լինում են, սպորտից սկսած մինչեւ ծառատունկի փող լափելը: Բայց էս դեպքը եկավ ապացուցելու, որ խայտառակ փոսի մեջ ենք: Էն, որ մեկ այլ ամբիոնի վարիչ հրապարակավ գրում է, թե «ՇՊՀ-ն բոստան է, իսկ հոգաբարձուները կարտոլ են» կարող եմ բացատրել հասունացման տարիքի դժվարություններով եւ համարում եմ, որ մի գեղեցիկ օր գոնե ինքն իրեն բացատրելու է, թե եթե հոգաբարձուները կարտոլ են, տեսնես ամբիոնի իրպես վարիչը ինչ բուսատեսակ կլինի: Այդ քանդակի տակ իր գործընկերներն էին հրճվում որոշ բացառություններով:

Իր ամբիոնի դասախոի հետ «բոզի տղա» ալգորիթմով շփվող վարիչի այս վարքի մասին շատերն են տեղյակ նույն համալսարանում: Ես տեղյակ չեմ, թե ինչ ջանքեր են ներդնում այդ վարիչին կարգի հրավիրելու, եւ տուն ուղարկելու համար: Տուն ուղարկել եմ պնդում, որովհետեւ այդ տարիքում չեն բարեփոխվում: Կարող եմ պատկերացնել, թե ինչպես է շփվում ուսանողների հետ:

Գայթակղությունը մեծ է անձամբ եւ անմիջականորեն ձեռնամուխ լինել այս տեսակ հարցերի կարգավորմանը, ես, իհարկե, արեցի այն, ինչ իրավունք ունեի՝ բացատրել իրեն դրությունը եւ առաջարկել հրաժարական տալ տաքուկ եւ հարմարեցված տեղից: Բայց հիմա ուզում եմ հիշեցնել, որ համալսարանը մի քանի համակարգեր ունի, որոնք ուղղակի պարտավոր են այս տեսակ դեպքերը քննության եւ զննության տակ առնել, լուծել այդ խնդիրները. ամբիոնը, ֆակուլտետային խորհուրդը, գիտական խորհուրդը, ռեկտորատը, արհմիությունը, ուսանողական խորհուրդը եւ այլն: Ե՞րբ են այս մարմինները գլխի ընկնելու, որ իրենց համալսարանը մաքրազարդելու եւ բարեփոխելու համար նախ եւ հենց իրենք պետք է անեն իրենց քայլերը, եթե, իհարկե, ներհամալսարանական համակարգը անուղղելի կերպով նեխած չէ: Հոգաբարձուների խորհուրդը կամ այդ խորհրդի ոչուբարով նախագահս չպիտի ելնի գա էս մտածողությամբ դասախոսին բացատրի, որ գիտությունների թեկնածուն իր գործընկերոջ եւ որոշ չափով ենթակա դասախողին «բոզի տղա» կամ «քաքակեր» ասելուց առաջ պիտի քրեագողական բառարան կազմի եւ այդով դոկտորական պաշտպանի ի փառս գոնե հայոց քրեագիտության զարգացման:

Հարգելի համալսարանականներ, չփորձեք ինձ կամ իրար պատմել, թե տեղյալ չեք, թե ում մասին կամ ինչի մասին է խոսքը, որ ահա նոր-նոր իմանում եք, թե ինչ սնկեր են աճել տարիներ ի վեր համալսարանի պատերին: Մի փորձեք պատկերացնել, թե կարող է ես անքան անտեղյակ եմ այս բարքերին, որոնց մասին խոսում եմ: Մանավանդ, դասախոսներին եմ ուղղում խոսքս: Դուք եւ հենց դուք պիտի սկսեք մաքրել ու կարգի բերել համալսարանը այս մտածողությունից եւ այս հարաբերություններից: Ես գիտեմ, որ դա բարդ է: Ես ձեռներս չեմ լվանում, էն էլ այսպիսի մարտահրավերից: Ես ակնկալում եմ ՇՊՀ բոլոր աշխատակիցների եւ սովորողների, աջակցությունը եւ ներդրումը իսկական եւ հեղինակավոր համալսարան սարքելու գործում: Մտապահեք, եթե անգամ այդ գործը մնալու է հոգաբարձուների խորհրդի ուսերին, մենք անելու ենք, եթե անգամ միայն ես մնամ էս աղտն ու ախտը մաքրելու, մենակ եմ անելու: Ժամանակն է հասկանալու, որ վերադարձ հին բարքերին չի լինելու, ժամանակն էր հասկանալու, որ հին հարաբերությունների պահպանումը կործանման ճանապարհ է, ոչ թե ճենճաբարո հարմարավետություն: Ես շատ լավ գիտեի այն խնդիրները, որոնք կային բուհում ու այդ ամենն իմանալով է, որ համաձայնել եմ լինել հոգաբարձուների խորհրդի անդամ եւ ընտրվել ՀԽ նախագահ: Ոչ մեկը թող չմտածի, թե կարծում էի, որ հեշտ է լինելու:

Այս գրառումս ոչ մի կերպ չի վերաբերվում համալսարանի բոլոր աշխատողներին եւ սովորողներին, խոսքը էս բարքերը տարածող մի չնչին, բայց խոր արմատներ գցած եւ ազդեցիկ խմբի մասին է: Ես լավ տեղյակ եմ, որ բարեխիղճ եւ գործունյա աշխատողները ճնշող մեծամասնություն են, թեպետեւ անհամախումբ: Դա բնական է, ցավոք: Ժամանակն է, որ այս մեծ խումբը կամք ունենա համախմբվելու եւ միացյալ ջանք ներդնելու համար մասնակցային բարեփոխումների համար: Հոգաբարձուների այս խորհուրդը անցած 10 ամիսներին ապացուցել է, որ խրախուսում է մասնակցայնությունը, հրապարակայնությունը, ազատականությունը եւ փոխադարձ հարգանքը: Իմ ասելով չի լինելու, ձեր ասելով է լինելու: Հետո չասեք, թե չէի զգուշացրել:

Ավելի մանրամասն կներկայացնեմ ՇՊՀ ՀԽ հունիսի 29-ի նիստում: Լավ կլինի, որ մինչ այդ լուծումներ երեւան հենց աշխատակիցների եւ սովորողների ջանքով:

Հարգանոք՝ ՇՊՀ ՀԽ նախագահ Լեւոն Բարսեղյան

ՀԳ.

 

Այս ամենը գրելիս նկատեցի ԱԺ-ում ՀՀ ԿԳ... նախարար ելույթի մասին լուրեր ՇՊՀ վիճակի մասին: Վստահեցնում եմ, որ այս գրառումս ոչ մի կերպ համաձայնեցված չէ նախարարի հետ: Սակայն տեղեկացնում եմ, որ պարբերաբար քննարկում ենք նախարարի հետ համալասարանի խնդիրները»:

 

Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топлива
Самое популярное