Խոշոր ավտովթար Երևանում. 5 վիրավորներից 2-ը մանկահասակներ են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ հունիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևան քաղաքի Արտաշատի խճուղի թիվ 175 էլեկտրասյան դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 44-ամյա Գևորգ Ղազարյանի վարած ВАЗ 21120 մակնիշի T 349 PE 198 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 29-ամյա Գրիգոր Զոհրաբյանի վարած Volkswagen մակնիշի 35 RF 098 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 28-ամյա Ծաղիկ Ամիրխանյանը, 3-ամյա Ալեքս Զոհրաբյանը և 4-ամյա Ավետիս Զոհրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ